Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«ետ» որոնման արդյունք՝ 1892 բառահոդված
· Էջ 110 / 190
ՀԵՏԻՐ
«հեռու»
(ԲՀ)
Անստույգ
Կապ ունի՞ հետ բառի հետ:
ՀԵՐ
(-ոյ, -ի, -աց)
«գլխի մազ»
Ծագումն անհայտ է
Նմանութիւն ունի գերմանական բառերի հետ։ կապ ունենա հնդեւրոպական *ser- «իրար կողքի շարել, կցել» արմատի հետ, որտեղից հայ․ յեռուլ։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
հերաւոր,
հերարձակ,
հերատել,
հերատուկ,
հերակործ,
հերաքարշ,
հերահարութիւն,
գանգրահեր,
դեղձանահեր,
երկնահեր,
ձաղկահեր,
բազմահեր
Տե՛ս նաեւ
ՀԵՐԵՍԻՈ(Վ)Տ
(-ք, -այք, -ա(յ)ց)
«աղանդաւոր, հերետիկոս»
Փոխառություն
Աղբյուր՝ հուն. αίρεσιώτης
Բաղադրություններ եւ ածանցյալներ
հերեսի(ոտ)ութիւն,
հերեսութիւն,
հերիութիւն
Մատենագիտություն
H. AG 361;
Աճ. ՀԱԲ 85
ՀԵՐԵՏԻԿՈՍ
(եռետիկոս)
«հերձուածող, հերետիկոս»
Փոխառություն
Աղբյուր՝ հուն. αίρετικός
Բաղադրություններ եւ ածանցյալներ
հերետիկոսութիւն,
հերետիկոսապետ
Մատենագիտություն
H. AG 361;
Աճ. ՀԱԲ 85
ՀԵՐԾ
(հերծութիւն)
«անուրջ, տեսիլ»
Անստույգ
հ.-ե. արմատ՝ *speg’-
«նայել»
(անմիջական նախաձեւ՝ *peg’-ro-)
*peg’-ro->հերծ-
կապ ունենա հնդեւրոպական *speg’- «նայել» արմատի հետ (*peg’-ro->հերծ-):
ՀԵՒԵԼ
«դանդաղել, հապաղել, երկբայել»
Ծագումն անհայտ է
Անստույգ բառ, հազիվ թե կապ ունենա հեւալ բառի հետ:
Տե՛ս նաեւ
ՀԻ
I
«հիացմունք, սքանչանք, զմայլանք»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *pe(i)-
«բարգավաճել»
(անմիջական նախաձեւ՝ *(s)p(h)e(i)-/spi-)
արմատից. Կապ ունի՞ արդյոք հոյ- արմատի հետ:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
հիանալ,
հիանալի,
հիացումն,
հիացութիւն,
բազմահիացիկ,
գեղեցկահիաց,
կանխահիաց
Նոր՝
հիացք, հիասքանչ, հիասթափութիւն
հիացք, հիասքանչ, հիասթափութիւն
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ.
spahata «մեծ, ուժեղ»
հ. հնդկ.
sphoti- «բարգավաճում»
հ. անգլ.
spowan «բարգավաճել, հաջողվել»
լիտվ.
speti «հաջողացնել»
Տե՛ս նաեւ
ՀԻՃԵԼ
«կռվել, վիճել»
Ծագումն անհայտ է
Կապ ունի՞ արդյոք հիճկալ բառի հետ:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
հիճակ
Տե՛ս նաեւ
ՀԻՃԿԱԼ
«սպառնալ»
Անստույգ (թերեւս)
Ծագումն անհայտ է: Կապ ունի՞ արդյոք հիճել բառի հետ:
Տե՛ս նաեւ
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։