Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«առ» որոնման արդյունք՝ 7635 բառահոդված
· Էջ 110 / 764
ԲԵՂ
(պեխ)
«ընչացք, բեղ»
Փոխառություն
Աղբյուր՝ արեւելյան թյուրք. biy
Բաղադրություններ եւ ածանցյալներ
բեղաւոր,
անբեղ
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 438
ԲԵՂԿԵԼ
«նեղել, տառապեցնել. վշտակցել (՞)»
(բբ)
Ծագումն անհայտ է (՞)
հազիվ թե կապ ունենա հնդեւրոպական *bhel-eu- «խփել, թուլացնել, հիվանդացնել» հիմքի հետ՝ *bhel-u- > բեղզ, որից բարբառային խլացմամբ բեղկ (՞).
Զուգաբանություններ այլ լեզուներում
գոթ.
balwjan «նեղել տառապեցնել, չարչարել» ((՞))
ԲԵՂՄՆ
(-ման, -մունք, -մանց)
«արական սերմ»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *bhel-
«փչել, ուռցնել, բխել, հորդել, առատ լինել»
(անմիջական նախաձեւ՝ *bhelmn-)
արմատից:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
բեղմնաւոր,
բեղմնաբեր
Նոր՝
բեղմնաւորութիւն
բեղմնաւորութիւն
ԲԵՂՈՒՆ
I
(<i>-ոյ</i>)
«պտուղ, բերք»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *bhel-
«փչել, ուռցնել, բխել, հորդել, առատ լինել»
հմմտ. հայ. բեղմն, հուն. φαλλός, φάλης, առնանդամ
Բաղադրություններ եւ ածանցյալներ
բեղնաւոր,
բեղնաւորել,
բեղնաւորութիւն,
անբեղուն,
անբեղնաւոր,
տար(ա)բեղուն,
բեղն,
բազմաբեղ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հայ.
բեղմն
հուն.
φαλλός, φάλης «առնանդամ»
Մատենագիտություն
Pok. IEW 120
ԲԵՂՈՒՆ
II
«համակիր, սիրող»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *bhili-
«համաչափ, պատշաճ, հարմար»
(անմիջական նախաձեւ՝ *bhilo-)
Կարծեք թե զուգահեռ ունի հուն. φίλος «սիրել, համակրելի», մ. իռլ. bil «լավ», հ. վ. գ. bila «բարի, սիրելի» բառերի մեջ (Pok. IEW 1, 153-154 *bhili-, *bhilo- «համաչափ, պատշաճ, հարմար» արմատի տակ), բայց հնչիւնաբանական յարաբերութիւնը պարզ չէ
Բաղադրություններ եւ ածանցյալներ
անբեղուն
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն.
φίλος «սիրել, համակրելի»
մ. իռլ.
bil «լավ»
հ. վ. գ.
bila «բարի, սիրելի»
Մատենագիտություն
Pok. IEW 153-154
ԲԵՄ
(<i>-ի, -աց</i>)
(<i>բեմք</i>)
«գահոյք, բազմոց, նստարան, բարձր աթոռ, դատաւորական աթոռ, քարոզչական ամբիոն, տախտակամած, եկեղեցական խորանի տեղ, բեմ»
Փոխառություն
Աղբյուր՝ հուն. βήμα
Բաղադրություններ եւ ածանցյալներ
բեմական,
բեմասացութիւն,
բեմական,
գրամբեմք
Նոր՝
բեմադրել, բեմադրութիւն, բեմայարդար, բեմբասաց, բեմբասացութիւն
բեմադրել, բեմադրութիւն, բեմայարդար, բեմբասաց, բեմբասացութիւն
Մատենագիտություն
H. AG 343;
Աճ. ՀԱԲ 439
ԲԵՆԱԶՆ
«դպիր (°?) կամ «վարդապետական, բեմական»»
Ծագումն անհայտ է
Անստոյգ բառ: Ծագումն անհայտ է:
ԲԵՈԳ
««մեծ» (ԲՀ)»
(ԲՀ)
Փոխառություն (հավանաբար)
Աղբյուր՝ թրք. büyük (böyük)
(հաւանաբար)
Հաւանաբար կապ չունի բեթք (բէք, բաք) բառի հետ:
Տե՛ս նաեւ
ԲԵՍԵՔՍՏՈՆ
«նահանջ տարուայ աւելադիր օրը (փետրուարի 29)»
Փոխառություն
Աղբյուր՝ հուն. βίσεξτος
հուն. βίσεξτος-ի հյց. βίσεξτον ձեւից
Մատենագիտություն
H. AG 343;
Աճ. ՀԱԲ 440
ԲԵՍԻՆ
«մի հեղուկաչափ՝ կես լիտրանոց շիշ»
Փոխառություն
Աղբյուր՝ հուն. βίσσιν
«շիշ»
Մատենագիտություն
H. AG 343;
Աճ. ՀԱԲ 440
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։