Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«ական» որոնման արդյունք՝ 4658 բառահոդված
· Էջ 110 / 466
ԴԵՂԱՍՈՐ
«(ինչ-որ բացասական ածական)»
Անստույգ (թերեւս)
Թերեւս կազմված է դեղ եւ մոր «մորմ» բաղադրիչներից
Բաղադրություններ եւ ածանցյալներ
դեղ,
մոր
ԴԵՂԱՆԻ
(տեղանի)
«մախաղ, պարկ, տոպրակ»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *thel-
«ուռուցիկություն, կամար կամ փոս, խոռոչ»
Կազմված է -անի ածանցով՝ դեղ- արմատից, որ թերեւս բնիկ հնդեւրոպական ծագում ունի՝ *thel- «ուռուցիկություն, կամար» կամ «փոս, խոռոչ» արմատից (*«ծռել»)
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն.
θολος «կամարավոր կառույց»
հուն.
θολια «ամառային կլոր գլխարկ»
մ. նիդեռ.
doel «փոս»
գ.
dole «փոքր փոս»
գ.
dul «խողովակ»
հ. եկեղեցսլավ.
долъ «անցք, փոս»
Մատենագիտություն
Ջահ. None
ԴԵՂԵԽ
(դեղեղ-, դեխեխ)
«պղտոր, խռով», դեղեխ (դեղեղ) «դավաճան, նենգ մարդ»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *dhel-
«տարուբերել, դողալ, տարուբերվել»
Թերեւս բնիկ հնդեւրոպական՝ *dhel- «տարուբերել, դողալ, տարուբերվել» արմատից
Բաղադրություններ եւ ածանցյալներ
դեղեխել,
դեղեխիչ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հայ.
դող
հայ.
դողալ
հայ.
դեխ-
շվեդ. բրբ.
dilla «տարուբերել»
ԴԵՂՁ
(դեղձան «դեղին»)
««դեղձ (պտուղ)» («*դեղին»)»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *dhel-
«ծաղկել, կանաչել»
(անմիջական նախաձեւ՝ *dhel-dhi-)
արմատից (*dhal-ի կողքին, որտեղից՝ դալ, դալար)
այստեղից է նաեւ դեղձ «դեղին»
Բաղադրություններ եւ ածանցյալներ
դեղձ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հայ.
դալ
հայ.
դալար
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 649
ԴԵՂՆԵՂԻ
««?» (գործածված է «ճրագուն դեղնեղի լինի» արտահայտության մեջ)»
Բնիկ հնդեւրոպական (հավանաբար)
դեղին + եղ-ի (-եղ ածանց) կազմությունը «դեղնավուն» իմաստով եւ ոչ դեղ նեղի (նեղութեան), ինչպես հավանական է համարում Աճառյանը
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 652
ԴԵՄԵՍԼԻԿՈՍ
(դիմեսլիկոս, դիմեսիլկոս (սխալ՝ դեմեալիկոս), դեմեսկլոս)
«բյուզանդական մի տիտղոս»
Փոխառություն
Աղբյուր՝ հուն. δομέστικος < լատ. domesticus
Մատենագիտություն
H. SF 71;
Աճ. ՀԱԲ 652
ԴԵՆ
«պարսկական կրոն, հավատ, աղանդ»
Փոխառություն
Աղբյուր՝ մ. պ. dēn
Աղբյուր՝ պ. dīn
Բաղադրություններ եւ ածանցյալներ
դենադարձ,
դենակորույս,
պարսկադեն
Մատենագիտություն
H. AG 139;
Աճ. ՀԱԲ 653
Տե՛ս նաեւ
ԴԵՆԵԱԿ
««տեղյակ» (ԲՀ)»
Փոխառություն
Աղբյուր՝ մ. պ. dānāk
«գիտուն, խելոք, խելամիտ»
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։