Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«Թ» որոնման արդյունք՝ 9186 բառահոդված
· Էջ 110 / 919
ԱՍՏԱՌ
ուշ՝ -ի, -աց
«աստառ, զգեստի ներքնակողմ»
Փոխառություն
Աղբյուր՝ պ. āstar
Բաղադրություններ եւ ածանցյալներ
անաստառ
Մատենագիտություն
H. AG 110;
Աճ. ՀԱԲ 277
ԱՍՏԵԼ
«նշանած ընտրել, աղջիկ ուզել» հաստիլ «նշանվել (աղջկա մասին)»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
նույնը հաստել (հաստատել) բայի հետ՝ իմաստային նրբերանգով, որ վկայված է նաեւ հաստատել բայի համար: Այս ստուգաբանությամբ կասկածելի է դառնում խուռերենի ašti «կին» բառի հետ համեմատությունը (Ղափանցյան):
Բաղադրություններ եւ ածանցյալներ
աստօղ
Մատենագիտություն
Lamberterie, REA 91-113
Տե՛ս նաեւ
ԱՍՏԻՃԱՆ
(աշտիճան), -ի, -աց
«սանդուղքի ոտք, կարգ, աստիճան, հարկ, մակարդակ»
Փոխառություն (հավանաբար)
հ.-ե. արմատ՝ *steigh-
«քայլել, բարձրանալ»
Աղբյուր՝ իրանական (՞)
(հավանաբար)
բնիկ հայերեն ձեւը պիտի լիներ ջով
Բաղադրություններ եւ ածանցյալներ
աստիճանիլ,
աստիճանաւոր
Նոր՝
աստիճանաբար, աստիճանական, բարձրաստիճան, երկաստիճան
աստիճանաբար, աստիճանական, բարձրաստիճան, երկաստիճան
ԱՍՏՂ
-եղ, -դանի
«աստղ, ծովային մի կենդանի»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *ster/l-
«աստղ»
(անմիջական նախաձեւ՝ *əstēr-lā-, *əstel-nā)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
աստղաբաշխ,
աստեղատուն,
աստ(ե)ղագէտ,
աստեղագիտութիւն,
աստեղանշմար
Նոր՝
համաստեղութիւն, աստղանշան, աստղիկ, աստղկեան, անաստղ, բազմաստղ, աստղալից, աստղածաղիկ, աստղանիշ
համաստեղութիւն, աստղանշան, աստղիկ, աստղկեան, անաստղ, բազմաստղ, աստղալից, աստղածաղիկ, աստղանիշ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն.
ἀστήρ
լատ.
stellā
գոթ.
staērnō «աստղ»
Մատենագիտություն
H. AG 421;
Աճ. ՀԱԲ 278
ԱՍՏՈՒԱԾ
-ոյ
«աստված»
Բնիկ հնդեւրոպական (հավանաբար)
հ.-ե. արմատ՝ *ansu-
«աստված, ոգի»
հ.-ե. արմատ՝ *diu-
«աստված»
միասնական վարկած չկա: Ամենից հավանական են երկուսը. ա) ծագում է հնդեւրոպական *ansu- «աստված, ոգի» (հմմտ. հ. հնդկ. ánila «կենսաշունչ», գ. *ansur «աստված, ոգի») եւ *diu- «աստված» հիմքերի բարդումով եւ -ած-ով, կամ այդ նույն *ansu- հիմքի եւ տուած «տվող» (հմմտ. գթած, ողորմած), ձեւի բաղադրությամբ. բ) ծագում է աստ- արմատից, որ հաստ արմատի տարբերակն է, բայց սխալմամբ միաց-
Բաղադրություններ եւ ածանցյալներ
աստուածաբարբառ,
աստուածաբեր,
աստուածագէտ,
աստուածագիր,
աստուածախաւս,
աստուածախաւսել,
աստուածահար,
աստուածանշան,
աստուածեղէն,
աստուածական,
աստուածանի,
աստուածարել,
բազմաստուածեան,
երեքաստուածեան,
չաստուած
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ.
ánila «կենսաշունչ»
գ.
*ansur «աստված, ոգի»
ԱՍՏՈՒԼՈՒԽԻԱՅ
«ուանդ, խավարձիլ»
Փոխառություն
Աղբյուր՝ արաբ. *astuluxia < հուն. ἀριστολοχία
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 282
ԱՍՏՌԱՂԱԲՈՆ
«աստղաբաշխական մի գործիք»
Փոխառություն
Աղբյուր՝ հուն. ἀστρολάβον
Մատենագիտություն
H. AG 341;
Աճ. ՀԱԲ 282
ԱՍՏՌՆՈՄԻ
(աստոռնոմի)
«աստղաբաշխական աղյուսակ»
Փոխառություն
Աղբյուր՝ հուն. ἀστρονομία
Մատենագիտություն
H. AG 282;
Աճ. ՀԱԲ 282
ԱՍՏՐԱՏԻԳԱՅ
(աստարիտայ)
«զորագլուխ»
Փոխառություն
Աղբյուր՝ ասոր. estratiga < հուն. στρατηγος
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 282
ԱՍՐ
(-աւ, -սու, -սունց, -սրոց, -սերբ)
«բուրդ»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *pek'u-
«բուրդ, ոչխար, անասուն»
(անմիջական նախաձեւ՝ *pok'u-)
«բուրդ, ոչխար, անասուն» արմատից։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ասուեայ,
ասուի,
ասուեղ,
ասրեայ,
ասրաբեր,
ասրեղէն,
ասրավաճառ
Նոր՝
ասուեակ, ասուեղէն, ասրատակ
ասուեակ, ասուեղէն, ասրատակ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ.
pásu «անասուն»
գոթ.
faihu «ունեցվածք, կարողություն»
Մատենագիտություն
H. AG 421;
Աճ. ՀԱԲ 282-283
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։