Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
ԱԼԻԿ
«անասնակեր»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ արաբ. `aliq
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ալկել
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 94
ԱԼԻՒՐ
(-եր, -ոյ)
(հին՝ ալեւր)
«ալյուր, փոշի»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *al-
«աղալ»
(անմիջական նախաձեւ՝ *alęuro-)
հայ-հունական զուգաբանություն
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ալիւրաղիւթ,
գարեալիւր
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն.
ἄλευρον
«ալյուր»
Մատենագիտություն
H. AG 414;
Աճ. ՀԱԲ 94
Տե՛ս նաեւ
ԱԼԼԻԼՈՒՔԻԱՅ
«փոխհարաբերություն, կապակցություն»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ հուն. ἀλληλουχία
«փոխհարաբերություն, կապակցություն»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 94
ԱԼԽՈԶԱԶ
(վրիպակով՝ ալխոշալ)
««լեղակենի, լեղակ, մշկան եղինջ» (բոյս)»
(բուսաբանություն)
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
թերեւս արաբ. բառ` qzz «զզվել» արմատից
ԱԼՄԱՆԱԿ
«օրացույց»
(բնագիտական)
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ իտալ. almanacco
«օրացույց»
Նոր ալմանախ բառը ռուս. альманах-ից է
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 95
ԱԼՆԱՀԱՐԻ
«մի բույս»
(բնագիտական)
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ արաբ. al-nahr
«սպիտակ խաղող»
արաբ. աղբյուրից՝ թերեւս al-nahr «սպիտակ խաղող»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 95
ԱԼՈՃ
(ալուճ)
«ալոճենու պտուղ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ արեւելաթյուրք. aluj
թյուրքական աղբյուրից
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ալոճի,
ալոճենի
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 95
ԱԼՈՆ
«տեղիւս, հոմանի»
(ԲՀ)
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
ԱԼՈԶ
«էգ ուլ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *pōu-
«փոքրիկ, փոքրիկ կենդանի, ձագ»
(անմիջական նախաձեւ՝ *pōlo- (*pō(u)-lo-))
-ոզ ածանցով
-ոզ ածանցով
Զուգաբանություններ այլ լեզուներում
հայ.
ուլ
հուն.
πῶλος
«մտրուկ, ձագ»
գոթ.
fula
հ. անգլ.
fola
հ. վ. գ.
folo
«մտրուկ»
ԱԼՈՑ
«սննդարար, պտղաբեր»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *al-
«աճել, աճեցնել, սնել»
(անմիջական նախաձեւ՝ *alo-sko-)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
անալոց,
ալոցագոյն,
անալոցագոյն
Զուգաբանություններ այլ լեզուներում
լատ.
alō
«սնել»
լատ.
alescō
«աճել, մեծանալ»
հ. իռլ.
alim
«սնում եմ»
հ. իսլ.
ala
«սնել»
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։