Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
Զտման արդյունք՝ 350 բառահոդված (էջ 11/35)
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 202, սյունակ 1 Էջ 202
ԴՈՅԶ(Ն) «քիչ, մի քիչ, սակավ, աննշան»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *dheugh- «շոշափել, դիպչել»
Թեեւ հնչյունապես համապատասխանում է հնդեւրոպական *dheugh- «շոշափել, դիպչել» արմատին, բայց իմաստային կապը կասկածելի է («նպատակակետ, կետ» միջանկյալ օղակո՞վ)։ Էլ ավելի հեռու է մնում *dheu- «փոշի, ծուխ» արմատը, թեեւ «փոշի» իմաստից հնարավոր է «մանր» եւ ապա՝ «քիչ, սակավ» իմաստների ածանցվելը
Բաղադրություններ եւ ածանցյալներ
դոյզնագիտ, դոյզնաբար, դոյզնաքնեայ
Էջ 204, սյունակ 1 Էջ 204
ԴՈՒՐ II ««հողի չափ (՞)» կամ «հարթ» (երեք դուր երկիր արտահայտության մեջ)»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Առաջին իմաստի դեպքում ծագումն անհայտ է. երկրորդի դեպքում նույնն է դիր բառի հետ։
Տե՛ս նաեւ
Էջ 206, սյունակ 1 Էջ 206
ԴՐԱՇ (դրոշ), -ու, -ի, -ից «դրոշ, դրոշակ, մի զորամաս. կպարճան, կուռք»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ ավ. drafša
փոխատու լեզու՝ մ. պ. drafš
փոխատու լեզու՝ պ. drafš
«կուռք» իմաստով՝ դրաշել, դրաշած, դրաշուած, քարադրաշ
Բաղադրություններ եւ ածանցյալներ
դրաշակիր, դրովշակիր, խաչադրաշ, աղաւնադրաշ, դրոշազարդ, դրոշախօսութիւն, դրաշել, դրաշած, դրաշուած, քարադրաշ
Մատենագիտություն
H. AG None
Էջ 207, սյունակ 1 Էջ 207
ԴՐՈՇ
Ստուգաբանություն ()
առանձնացնում է «դրոշ» եւ «կուռք» իմաստները եւ վերջինս թողնում չստուգաբանվածների շարքում
Մատենագիտություն
H. AG 147; Աճ. ՀԱԲ 697
Էջ 207, սյունակ 1 Էջ 207
ԴՐԱՇԱԿ (դրօշակ), -ի, -աց «դրոշակ, դրոշ, բնանցք, փեշ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ իրան. *drafšaka
Աճառյանը տարբերում է երկու իմաստները եւ առաջին իմաստով բառերը համարում հայերեն ինքնուրույն կազմություններ:
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 695
Էջ 211, սյունակ 1 Էջ 211
ԵԿԱՒՈՐ «ծղի, բազուկ»
Ստուգաբանություն ()
ունի եկ+աւոր կազմությունը` երկրորդաբար ստացած «բազուկ» մասնավոր իմաստը
Էջ 213, սյունակ 1 Էջ 213
ԵՂԵԱՄՆ (-ան) «եղեամ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *el- «գունանիշ» սկզբնական «փայլուն» > «սպիտակ» իմաստի անցումով
այդ իմաստն առկա է ծառանունների, կենդանական անունների մէջ։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
եղեմնախառն, եղեմնախար, եղեմնապատ, եղեմնածին
Զուգաբանություններ այլ լեզուներում
լատ.
olor
«կարապ» <*«սպիտակ»
Էջ 214, սյունակ 1 Էջ 214
ԵՂԾ «խանգարված, ապականված, ավեր, տձեւ, անկերպարան, պակասավոր, վատ, շինձու, հերքում»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *el-g- «ոչնչացնել, փչացնել, ապականել» (անմիջական նախաձեւ՝ *el-)
որից, թերեւս՝ *el-g- «խեղճ, աղքատ, պակասավոր», *elk- «քաղցած, վատ»: Իմաստային առումով հեռու է հ.-ե. *selg- «արձակել, նետել, թափել» արմատը:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
եղծ(ան)եմ, եղծումն, եղծանելի, եղծագործ, եղծագործեմ, եղծական, անեղծ, անեղծական, դյուրեղծ, առեղծանել, զեղծ(ան)ել, զեղծիմ, զեղծ(եց)ուցանեմ, զեղծմութիւն, շնորհազեղծ, հայրազեղծ, մարմնազեղծ, ծայրազեղծ, զեղծում, զեղծարար
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն.
ολλυμι
«կործանել, ոչնչացնել, սպանել, քանդել. հեռացնել»
հուն.
ολεκω
«ոչնչացնել, կործանել»
բրետ.
ol
«պակասություն, կարիք»
մ. բրետ.
el
«պակասություն, կարիք»
Էջ 217, սյունակ 1 Էջ 217
ԵՉ (բբ) «հագուստի երես»
Ստուգաբանություն ()
Հնարավո՞ր է արդյոք նույնությունը էջ բառի հետ, որ ունի նաեւ «գրքի երես» իմաստը:
Էջ 219, սյունակ 1 Էջ 219
ԵՐԱԶ -ոյ, ուշ` -իւք «երազ, քնատեսիլ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ իրան.
փոխատու լեզու՝ մ. պ. rāz «գաղտնիք»
փոխատու լեզու՝ ավ. razah- «մենակություն, մեկուսացածություն»
Հավանական փոխառություն իրանական աղբյուրից, բայց մատնանշված աղբյուրը իմաստով տարբեր է. հմմտ. մ. պ. rāz «գաղտնիք», այլեւ` ավ. razah- «մենակություն, մեկուսացածություն»:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
երազական, երազահան, երազատես, երազացոյց, երազըմռնիան, երազիլ, երազանալ
Մատենագիտություն
AG 147; ՀԱԲ 34