Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
Զտման արդյունք՝ 132 բառահոդված (էջ 11/14)
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 527, սյունակ 1 Էջ 527
ՄԻՆՉ «մինչեւ, երբ, քանի դեռ, այնպես որ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *sme -նչ (հմմտ. ի-նչ) մասնիկով
Բաղադրություններ եւ ածանցյալներ
մինչդեռ, մինչեւ, մինչեւն
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ.
sma
«հենց նոր»
հուն. (թես.)
μά
«բայց»
հուն.
μέντοι
«իսկապես, հապա, իսկ»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 322
Էջ 531, սյունակ 1 Էջ 531
ՄՇԱԿ -ի, -աց «մշակ, հողագործ, աշխատաւոր»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ իրանական *mišak(a)-
փոխատու լեզու՝ իրանական *mixsa-ka
հմմտ. խոտ.-սակվ. māssa «դաշտ»։ իրանական աղբիւրից է նաեւ վրաց. muša(ki) «աշխատաւոր» բառը
Բաղադրություններ եւ ածանցյալներ
մշակել, մշակութիւն, մշակական, անմշակելի, մշակոյթ, մշակութային, անմշակ
Զուգաբանություններ այլ լեզուներում
խոտ.-սակվ.
māssa
«դաշտ»
վրաց.
muša(ki)
«աշխատաւոր»
Մատենագիտություն
DKS 332-333; Աճ. ՀԱԲ 335
Էջ 531, սյունակ 1 Էջ 531
ՄՇՆԻԼ «ակնապիշ նայել»
Ստուգաբանություն ()
Եթե կապ ունի աշնուլ բայի հետ, ապա հնարաւոր է արեւմտակովկասեան ծագումը
Մատենագիտություն
Ջահ. ՀԼՊ 602
Տե՛ս նաեւ
Էջ 533, սյունակ 1 Էջ 533
ՄՈՃԱԿ «մոծակ»
Ստուգաբանություն (բնաձայն)
հ.-ե. արմատ՝ *mak'- (անմիջական նախաձեւ՝ *mak'-, *mok'-) բնաձայնական
բնաձայնական կազմութիւն, որ զուգահեռներ ունի հնդեւրոպական, կովկասեան (լակ. miġak, ինգ. mučak), թիւրքական (չաղաթ. mučak) լեզուներում։ Աճառեանը բխեցնում է կովկասեան աղբիւրից։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
մոծակենի
Զուգաբանություններ այլ լեզուներում
լակ.
miġak
ինգ.
mučak
չաղաթ.
mučak
Մատենագիտություն
Ջահ. ՀԼՊ 612; Աճ. ՀԱԲ 341
Էջ 541, սյունակ 1 Էջ 541
ՄՌՈՒՂ (մռո՞ւզ, մռո՞ւնջ) «ցցված դնչով, ցայտուն կզակով թաթար»
Ստուգաբանություն (բնաձայն)
հ.-ե. արմատ՝ *mu- բնաձայնական արմատ
արմատից, որից հ. խլ. mūli, լիտ. mūte «երախ, ռեխ», այլեւ հայ. մռուտ, (մռութ)։
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. խլ.
mūli
լիտ.
mūte
«երախ, ռեխ»
հայ.
մռուտ
հայ.
մռութ
Էջ 555, սյունակ 1 Էջ 555
ՅՈՐԵՒԻԹԻ (վրիպակով` յարկիթի) ««քթոց քի» (ԲՀ)»
Ստուգաբանություն ()
Ուղղելի է յորթ եւ իթի «կողովի եւ քի»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 408
Տե՛ս նաեւ
Էջ 556, սյունակ 1 Էջ 556
ՅՈՒՂԻԴԱՅ «խեցեբար»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ ֆրանս. oolithe
փոխատու լեզու՝ հուն. ὠόν «ձու»
փոխատու լեզու՝ հուն. λίθος «քար»
արհեստական նորակազմություն՝ ֆրանս. oolithe բառի օրինակով, որ իր հերթին կազմված է հուն. ὠόν «ձու» եւ λίθος «քար» բառերից:
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 409
Էջ 567, սյունակ 1 Էջ 567
ՆԵՐՔԻՆԻ (-նւոյ, -նեաց) «ներքինի»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
Կազմված է ներքին բառից՝ -ի վերջածանցով՝ իրանական համատիպ կազմություն օրինակով․
Զուգաբանություններ այլ լեզուներում
սողդ.
'ntryk (=antarkə)
«ներքինի»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 447
Էջ 572, սյունակ 1 Էջ 572
ՆՈՎԻԼԻՍԻՄՈՍ (վրիպակով՝ նովերսիմոս) «մի տիտղոս՝ ազնվագույն»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ հուն. νωβιλίσσιμος
փոխատու լեզու՝ լատ. nobilissimus
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 465-466
Էջ 637, սյունակ 1 Էջ 637
ՊԻՆՉ (պինջ) «պինչ, քթածակ, քթանցք»
Ստուգաբանություն (բնաձայն)
փնչել (-ալ) բայի հետ միասին բնաձայնական կազմություն, որ համաբանությամբ ստացել է երկակի -ուի վերջավորությունը եւ այս ձեւով փոխառվել վրացերենում` pinčwi: Բեյլին (DKS, 236) համարում է իրանական փոխառություն։ Աբաեւը (497) ավելի մոտ է համարում կովկասյան աղբյուրներին։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
պնչատ, պնչատել
Զուգաբանություններ այլ լեզուներում
վրաց.
pinčwi
փոխառություն հայերենից
ou.
fynj, finj
«քիթ, ծայր»