Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
ՄԱՄԱՅ
«մամաց, կաթնանյութ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *mam(m)a
«մայր»
բոբովաբառից (մանկական բառից)
Թերեւս բնիկ հնդեւրոպական *mam(m)a բոբովաբառից (մանկական բառից), որ ուներ հիմնականում «մայր» իմաստը. բառը ուղեկցվում է նաեւ այլ իմաստներով
Զուգաբանություններ այլ լեզուներում
լատ.
mamma
«մայրիկ (մանկ.), ստինք, ծիծ»
ՄԱՅՊԵՏ
«պարսկական մի պաշտոնյա»
Ստուգաբանություն (փոխառություն)
Բեյլին (DKS 1, 110) համարում է արքունի կանանոցի պետ։
ՄԱՆԴԻԿ
(մանդ, մանդի, մանտի)
«երկականի պայուսակ, խուրջին»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ իրանական? mandiki
Սակայն ավելի հավանական է հայ. եւ վրաց. բառերը փոխառյալ համարել մի երրորդ (իրանական՞) աղբյուրից։
Զուգաբանություններ այլ լեզուներում
վրաց.
—
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 252
ՄԱՇԿԱՊԱՐՃԵՆ
(-ի, -աց)
(մաշկապատճեն, մաշկապատճեան, մաշկապերճեն, մաշկապերճան, մաշկաւարզան, մաշկապաճեն, մաշապերճան)
«պարսկական թագավորական կուսանոցի վրան»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ մ. պ. maškāparčēn
փոխատու լեզու՝ մ. պ. maškāparzēn
Փոխառություն է միջին պարսկերենից։
Մատենագիտություն
H. AG 192;
Աճ. ՀԱԲ 192
ՄԱՏԵԱՆ
II
««հիմնական, ընտիր» (մատեան գունդ «պարսկական անմահների գունդ»)»
Ստուգաբանություն (փոխառություն)
հմմտ. զրաղ. պ. mātak «հիմք» (>հայ. մատակ-՝ մատակարար բառում), պ. māya «նյութ, մակարդ» (>հայ. բրբ. մայա):
ՄԱՏՐԱՆ
«հին հայկական տոմարի երկրորդ ամիս, հոռի ամսվա աւելի վաղ անունը»
(տոմարական)
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
աշխարհամատրան
ՄԱՐԳԱՅ
«հայկական տոմարի 11-րդ ամիսը»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ հ. պ. margazana
Մատենագիտություն
H. AG 506;
Աճ. ՀԱԲ 278
ՄԱՐԵՐԻ
I
«հայկական տոմարի 10-րդ ամիս»
(տոմարական)
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ իրանական *maryarya
Զուգաբանություններ այլ լեզուներում
ավ.
maδyārya
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 281
ՄԵՀԵԿԱՆ
«հայկական տոմարի յոթերորդ ամիս»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ պրս. mihrakān
Մատենագիտություն
H. AG 194;
Աճ. ՀԱԲ 297
ՄՇԱԿ
-ի, -աց
«մշակ, հողագործ, աշխատաւոր»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ իրանական *mišak(a)-
փոխատու լեզու՝ իրանական *mixsa-ka
հմմտ. խոտ.-սակվ. māssa «դաշտ»։ իրանական աղբիւրից է նաեւ վրաց. muša(ki) «աշխատաւոր» բառը
Բաղադրություններ եւ ածանցյալներ
մշակել,
մշակութիւն,
մշակական,
անմշակելի,
մշակոյթ,
մշակութային,
անմշակ
Զուգաբանություններ այլ լեզուներում
խոտ.-սակվ.
māssa
«դաշտ»
վրաց.
muša(ki)
«աշխատաւոր»
Մատենագիտություն
DKS 332-333;
Աճ. ՀԱԲ 335
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։