Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«ետ» որոնման արդյունք՝ 1892 բառահոդված
· Էջ 11 / 190
ԱՆԿՈՒՄՈՒՇ
յ-ի
(անկումուդ)
«հանկարծ (°), կամ անկումուդ, յ-ի «տրտմուղ, անվարժ» (°)»
Անստույգ (թերեւս)
Աղբյուր՝ իրան. գուման
(թերեւս)
շ կամ դ ընթերցվածներով։ Առաջին դեպքում կապում են *գումուշ (< իրան. հմմտ. գուման), երկրորդ դեպքում՝ թերեւս մոտ արմատի հետ (հմմտ. տրտմուղ)։
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 201
ԱՆՁԱՒ
-ի, -աց
«(քար)այր»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *ang'h-
«նեղ, նեղացնել»
(անմիջական նախաձեւ՝ *ang'hewā-)
որպես «նեղ տարածություն»
(որպես «նեղ տարածություն») *ang'h- «նեղ, նեղացնել» արմատից։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
քարանձաւ,
քարանձաւամուտ,
անձաւախիտ,
անձաւախոռ,
պաղանձաւ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հայ.
անձուկ
հ. վ. գ.
angi «նեղ, անձուկ»
մ. կիմր.
einggaw «զետեղված լինել, պարունակվել»
ԱՆՁՐԵՒ
-ոյ, -ի, -աց
«անձրեւ»
Ծագումն անհայտ է
Հազիվ թե կապ ունենա հ.-ե. *g’heu- «թափել, լցնել, գոհել» արմատի հետ` *-ro կամ *-tro ածանցներով. պատահական պետք է համարել նմանութիւնը սեմական (եբր.) եւ քուշական (սոմալի) համանիշ ձեւերի հետ (հմմտ. Ջահ. ՀԼՊ 466):
Բաղադրություններ եւ ածանցյալներ
անձրեւաբախ,
անձրեւածին,
անձրեւել,
երկնանձրեւ
Նոր՝
անձրեւաբեր, անձրեւային, անձրեւանոց, անձրեւաչափ, անձրեւոտ
անձրեւաբեր, անձրեւային, անձրեւանոց, անձրեւաչափ, անձրեւոտ
ԱՆՁՐՈՒԿ
«մի փոքր ձուկ»
Ծագումն անհայտ է
Հազիվ թե կապ ունենա հայ. ձու-կն բառի հնդեւրոպական նախաձեւի հետ:
ԱՆՈԳԱՆԱԼ
«կարդալ, ընթերցել»
Փոխառություն
Աղբյուր՝ հուն. ἀναγινώσκω
բաղարկված ոգել բայի հետ
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 206
ԱՆՈՅՇ
I
(-ի, -ից)
«համեղ, ախորժելի, հաճելի, հոտավետ, հաճելի բան, հաճելի կյանք, քաղցր»
Փոխառություն
Աղբյուր՝ իրանական anōš
իրանական աղբյուրից
Բաղադրություններ եւ ածանցյալներ
անուշահամ,
անուշահոտ,
անուշանալ,
անուշարար,
անուշութիւն
Մատենագիտություն
H. AG 99;
Աճ. ՀԱԲ 206-207
ԱՆՈՅՇ
II
(անուշ)
««ստացումն» (ԲՀ)»
Անստույգ (թերեւս)
նոյնն է անսուղ «ստացումն» բառի հետ՝ ձեռագրական աղաւաղմամբ
ԱՆՈՊԱՅ
(-ի, -ից)
«անխելք, անմիտ, դաժան, բիրտ, կոպիտ, վայրենի, տգետ, անկիրթ»
Ծագումն անհայտ է
ԱՆՈՒՆ
(-ն)
(անուան, -անք, -անց)
«անուն, համբավ, հռչակ, ինչ-որ մարդ»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *(a)nōmn-
«անուն»
արմատից
Բաղադրություններ եւ ածանցյալներ
անուանագետ,
անուանադիր,
անուանակիր,
անուանակից,
անուանել,
անուանի,
անուանարկ,
մեծանուն,
վատանուն,
քաջանուն
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ.
nāman
հուն.
ὄνομα
լատ.
nōmen
գոթ.
namō «անուն»
Մատենագիտություն
H. AG 420;
Աճ. ՀԱԲ 208
ԱՆՈՒՐ
(-ոյ)
«օղակ»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *āno-
«օղակ»
(անմիջական նախաձեւ՝ *āno-ro-)
նախաձեւից
Բաղադրություններ եւ ածանցյալներ
անրապատ,
անրափակել,
անրակ,
անդրակ,
ծանրանուր
Զուգաբանություններ այլ լեզուներում
լատ.
anus
հ. իռլ.
ainne «օղակ. հետանցք»
Մատենագիտություն
Pok. IEW 47
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։