Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
ԱՆԱՂԿ
«անժույժ, թույլ, անարի»
(բբ.)
Ստուգաբանություն (անստույգ)
աղկաղկ բառի ոչ կրկնավոր հիմքն է՝ ան- նախամասնիկով, որ այստեղ ունի ուժեղացնող իմաստ
ԱՆԱՊԱՏ
-ի, -աց, ուշ՝ -ից
«ամայի, անբնակ (ած.), անբնակ տեղ, անապատ (գոյ.), զուրկ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ իրանական
Բաղադրություններ եւ ածանցյալներ
անապատական,
անապատակեաց,
անապատանալ,
անապատասէր
Զուգաբանություններ այլ լեզուներում
մ. պ.
anāpāt
Մատենագիտություն
H. AG 97;
Աճ. ՀԱԲ 181
ԱՆԱՍՍՈՐԱԿԵԼ
«խռովել կամ ընդդիմանալ»
(ԲՀ)
Ստուգաբանություն (անստույգ)
կեղծ բառ՝ ստացված անազդակել > անաստակել բայաձեւի աղավաղմամբ
Մատենագիտություն
Ամալյան, ԲՀ 347
ԱՆԳԵՂԻԿ
«հրեշտակախոս»
Ստուգաբանություն ()
ԱՆԳԵՂՈՍ
(բբ)
«հրեշտակ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ հուն. άγγελος
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 183
ԱՆԳՍՏՈՒՏ
«ամուր, պինդ»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Հազիվ թե կապ ունենա լատ. angustus «նեղ, սուղ» բառի հետ:
Զուգաբանություններ այլ լեզուներում
լատ.
angustus
«նեղ, սուղ»
ԱՆԴ
I
«այնտեղ, վաղ, այն ժամանակ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
Կազմված է բնիկ հնդեւրոպական ծագման ն- ցուցականից (ն-ա, -այ-ն, -ն)՝ ա- նախամասնիկով եւ -տ- > դ (ռնգայինից հետո) վերջամասնիկով, որը հանդես է գալիս նաեւ ա-ս-տ «այստեղ» բառի մեջ: Հնարավոր է կապը հուն. ένθα, իռլ. and «այնտեղ» բառերի հետ, այսինքն՝ շատ հին կազմություն լինելը:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
անդէն,
անդանոր,
անդուստ,
անտուստ,
անդր,
անդրէն,
անդստին,
անտի,
անդի,
անդրագոյն,
անդրադարձ,
անդրութիւն,
անդրանալ,
յանդրանալ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն.
ένθα
«այնտեղ»
իռլ.
and
«այնտեղ»
ԱՆԴԱՄ
(-ոյ, -աւք)
«մարմնի մաս, անդամ, սեռական անդամ, մարմին, մասնակից»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ պրթ. handām
փոխատու լեզու՝ մ. պ. andām
փոխատու լեզու՝ պ. andām
Փոխառություն իրանական աղբյուրից:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
անդամաբիւ,
անդամալոյծ,
անդամայաղթ,
յաղթանդամ,
ծանրանդամ,
ձիանդամ,
խեղանդամ,
հաշմանդամ,
անդամագրել,
անդամավճար,
անդամատել,
առնանդամ
Մատենագիտություն
H. AG 98;
Աճ. ՀԱԲ 187;
Ջահ. ՀԼՊ 514
ԱՆԴԵԱՅ
(-եաց, -եայց)
(անդի)
«խոշոր եղջերավոր անասուն, նախիր, խոշոր եղջերավոր անասունների հոտ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *andh-
արմատից
որտեղից՝ հայ. անդ «հանդ, վարելահող, արտ»
Բաղադրություններ եւ ածանցյալներ
անդեորդ,
անդիորդ,
անդւորդ
Զուգաբանություններ այլ լեզուներում
կիմր.
enderig
«ցուլ եզ»
կիմր.
anner
բրետ.
ounner
«երինջ»
Տե՛ս նաեւ
ԱՆԴԵՂԻԿ(Ն)
«մի դեղաբույս»
(բբ)
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
-ոն-ը ցույց է տալիս հուն. վերջավորություն, բայց հունարենում նման բառ չի վկայված
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։