Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
Զտման արդյունք՝ 118 բառահոդված (էջ 11/12)
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 733, սյունակ 1 Էջ 733
ՏՈՌՆ II (-ան) «սանդի կոթ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *deru- «ծառ, փայտ» (անմիջական նախաձեւ՝ *doru-no-)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
սանդատոռն
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ.
druna
«աղեղ»
հուն.
δόρυ
«փայտ, գավազան, նիզակ»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 426
Էջ 735, սյունակ 1 Էջ 735
ՏՈՒՆԿ -ոյ (տունգ) «տունկ, ծառ, բույս, տնկում»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Հազիվ թե կապ ունենա տուն բառի հիմքում ընկած փոխաբերական իմաստներից մեկի հետ
Բաղադրություններ եւ ածանցյալներ
տնկել, տնգել, տնկաբեր, տնկակից, տնկարկ, տնկանելի, նորատունկ, ծառատունկ, մանրատունկ, մարդատունկ, որթատունկ, կենդանատունկ
Տե՛ս նաեւ
Էջ 749, սյունակ 1 Էջ 749
ՈՒՆԱՅՆ (ուշ -ի, -ից, -ոյ) «ունայն, դատարկ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *eu- «պակասել, դատարկ» (անմիջական նախաձեւ՝ *eu-nā- (+-յն))
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ունայնանալ, ունայնաձայն, ունայնաձեռն, ունայնութիւն, ունայնավար, ընդունայն, ընդունայնական, ընդունայնավարժ, ձեռնունայն
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ.
ūná-
«պակաս»
հուն.
εΰνις
«զուրկ, զրկված»
լատ.
vanus
«դատարկ, ունայն»
Մատենագիտություն
H. AG 484; Աճ. ՀԱԲ 600
Էջ 753, սյունակ 1 Էջ 753
ՈՒՐՈՅ «խնդատերեւ, կերբելուկ»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Էջ 754, սյունակ 1 Էջ 754
ՈՒՐՄԵՍԱՅ (ԲՀ՝ «դատապարտեալք») «դատապարտվածներ» (ԲՀ)
Ստուգաբանություն (փոխառություն)
Էջ 755, սյունակ 1 Էջ 755
ՓԱԴԱՆ (փադամ, փանդամ, փանամ, փադատ) «բերանը ծածկելու թաշկինակ, գլխաշոր»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ իրանական աղբյուրից padām
փոխատու լեզու՝ պրսկ. fadām
Զուգաբանություններ այլ լեզուներում
պրսկ.
fadām
Մատենագիտություն
H. AG 254; Աճ. ՀԱԲ 468
Էջ 761, սյունակ 1 Էջ 761
ՓԱՐՓՈՒՏ «դատարկ»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
թերեւս, կապված է պարապ բառի հետ
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 492
Էջ 763, սյունակ 1 Էջ 763
ՓԵՏ- «փետումն, փետելը»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
փետել, դատափետ, դատափետել
Էջ 767, սյունակ 1 Էջ 767
ՓՈՐ I (-ո) «անցք, խոռոչ, դատարկ տեղ, որովայն, փոր, արգանդ, ընդերք»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
փորել, փորած, փորագրել, վիմափոր, գետնափոր, փորոտի, փորանց
Էջ 768, սյունակ 1 Էջ 768
ՓՈՒՃ (փուչ) «դատարկ, սին»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ պրս. pūč
Բաղադրություններ` փճանալ, փչացնել, փչանալ:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
փճանալ, փչացնել, փչանալ
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 524