Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«եղ» որոնման արդյունք՝ 1998 բառահոդված
· Էջ 109 / 200
ԿՈՒԼ
«կլանում, կուլ տալը»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *gʷel-
«կլանել»
(անմիջական նախաձեւ՝ *gʷl̥-)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
կլանել,
աշխարհակուլ,
ծովակուլ,
ջրակուլ,
ջրհեղեղակուլ,
դժոխակուլ,
ամենակուլ,
գիշերակուլ,
դժուարակլանելի,
լեռնակուլ
Նոր՝
ձկնկուլ, ընկլնուլ, ընկլումն, ընկլուզումն, ընկլուզիչ
ձկնկուլ, ընկլնուլ, ընկլումն, ընկլուզումն, ընկլուզիչ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն.
δέλεαρ «խայծ»
լատ.
gula «կոկորդ, որկրամոլութիւն»
ռուս.
глоток «կում»
Մատենագիտություն
H. AG 460;
Աճ. ՀԱԲ 655
Տե՛ս նաեւ
ԿՈՒԼՈՒՌԻԱՅ
«աչքի դեղ»
(բժշկ.)
Փոխառություն
Աղբյուր՝ հուն. κολλύριον
Մատենագիտություն
H. AG 360;
Աճ. ՀԱԲ 656
ԿՈՒԾՈՒՌԻ
«երիցուկ դեղատնային»
(բուսաբանական)
Անստույգ (թերեւս)
նույնն է կուծակ բառի կուծ-ի հետ։
Տե՛ս նաեւ
ԿՈՒԿՆԱՐ
«մի ծառ (եղեւնի՞)»
(բուսաբանական)
Փոխառություն
Աղբյուր՝ թրք. köknar
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 656
ԿՈՒՄ
(հգն.) այտ
«մեկ ումպ»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *gem-
«բռնել, սեղմել, ճնշել, ժխտել, լցնել»
(անմիջական նախաձեւ՝ *gom-)
Քիչ հավանական է նաեւ համեմատությունը հնդեւրոպական *kᵘem- «կուլ տալ, խաչստել» արմատի հետ՝ որպես մի այլ հնդեւրոպական լեզվի ազդեցություն։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
կմել
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն.
γεμω «լցված լինել»
հուն.
γεμος, γομος «բեռ»
լատ.
gumia «շատակեր, որկրամոլ»
լիտվ.
gãmalas «ձնագունդ, մի կտոր հաց, միս»
սերբ.
gòmolja «պանրի կտոր»
ԿՈՒՇ
«աղեղնակամար»
Ծագումն անհայտ է
ԿՈՒՊԼ
-եղ (կոպղ-, կողպ-)
«կողպեք, փականք»
Փոխառություն
Աղբյուր՝ արաբ. qufl
Բաղադրություններ եւ ածանցյալներ
կոպղել,
կողպել,
կուպղայ,
կոպ(ո)ղայ,
կողպայ,
կոպղէք,
կողպէք,
կուպղաք,
կողպաք,
կոպղայել
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 624
ԿՈՒՌՆ
(-ան)
(ուշ՝ կուռ)
«կռնակ, թիկունք, ուսին թեւի միացման տեղ, կողք, թեւ»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *geu-
«ծռել, կամար կազմել»
(անմիջական նախաձեւ՝ *gur-no-s-)
բնիկ հնդեւրոպական արմատից
Բաղադրություններ եւ ածանցյալներ
կռնակ,
կռնապանակ
Զուգաբանություններ այլ լեզուներում
լիտվ.
gurnas «կրունկ. կոճ»
Մատենագիտություն
Pok. IEW 397
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։