Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
ՔԱՐՏԻՃ
«գնդացրի մեջ լցնելու երկաթե կտորներ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ իտալ. cartoccio
Մատենագիտություն
H. AG 388;
Աճ. ՀԱԲ 565
ՔԱՐՏՈՒՂԱՐ
(-ի, -աց)
«ատենադպիր, գրագիր, քարտուղար»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ հուն. χαρτουλάριος
Մատենագիտություն
H. AG 388;
Աճ. ՀԱԲ 565
ՔԱՐՏՕՆՈՍ
«թագավոր»
(ԲՀ)
Ստուգաբանություն (անստույգ)
կապ ունի քարզոնոս-ի հետ (տե՛ս)
Տե՛ս նաեւ
ՔԱՐՔԱՇ
«երաժշտական մի խաղ»
Ստուգաբանություն (անստույգ)
Կապ ունի՞ քարշ բառի հետ (տե՛ս)
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 565
Տե՛ս նաեւ
ՔԱՐՔԱՇԱՄ
«մի կենդանի»
Ստուգաբանություն (անստույգ)
փոխատու լեզու՝ պրս. kargadan
«ռնգեղջիւր»
պրս. kargadan «ռնգեղջիւր» բառի սխալագրութիւնը
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 565
ՔԱՐՔԵԼ
«ըղձալ, ցանկալ»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
ԲՀ՝ «տարփել»։
ՔԱՑԱԽ
(-ոյ)
«քացախ»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
քացախել,
քացախագույն,
քացախաթան,
քացախուտ
ՔԱՒ
«մեղքի թողություն, քավում, ներում, սրբացում»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *kau-
«զգուշանալ»
Այս արմատը կապված է *skeu- «դիտել, նկատել» նախաձեւի հետ, որի *-sk' աճականով տարբերակից ծագում է հայ․ ցոյց բառը (*skeu-sk' > ցոյց)։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
քաւել,
քաւութիւն,
քաւչապետ,
մեղսաքաւիչ
Զուգաբանություններ այլ լեզուներում
լատ.
caveo
«զգուշանալ, հսկել, պահպանել»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 566
ՔԱՒԱՌ
«մի բույս, պրաս»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ պրս. kavār
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 566
ՔԱՒԴԵԱՅ
(-ի)
(քօղեայ)
«աստղագետ, գուշակ, հմայող»
Ստուգաբանություն ()
Նույնն է քաղդեայ բառի հետ, բայց ղ > ւ հնչյունափոխությունը այլ զուգահեռներ չունի։
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 566
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։