Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
ՔԱՆՈՒՆ
«մահճակալի կամ գահույքի սյուններ»
Փոխառություն
Փոխառության աղբյուր՝ իրանական (՞)
Փոխառության աղբյուր՝ ասորական kanūnta
Կապված է կանոն (<հուն. κανων) բառի հետ, բայց, ըստ երեւույթին, փոխառվել է իրանական կամ ասորական աղբյուրից (հմմտ. ասոր. kanūnta)։
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 552
ՔԱՆՑ
«պատառոտել, բզկտել, քաշկռտել»
Ծագումն անհայտ է
Բաղադրություններ եւ ածանցյալներ
քանցել,
քանցանք,
ոսկրաբանց
ՔԱՆՔԱՐ
(-n, -ի, -աց)
«մի կշռաչափ՝ 333 գրամ, շնորհ, օժտվածություն, տաղանդ»
Փոխառություն
Փոխառության աղբյուր՝ ասոր. kakkarā
Բաղադրություններ եւ ածանցյալներ
քանքարավոր,
քանքարագերծել,
երկաքանքար
Մատենագիտություն
H. AG 319;
Աճ. ՀԱԲ 553
ՔԱՆՔԵԼ
«վազել»
(ԲՀ)
Ծագումն անհայտ է
ՔԱՆՕՐԷՆ
«քաջարան»
(ԲՀ)
Ծագումն անհայտ է
ՔԱՇ
I
«մեջք»
Փոխառություն
Փոխառության աղբյուր՝ պրս. kaš
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 553
ՔԱՇ
III
«մի տեսակ քար, նեֆրիտ»
Փոխառություն
Փոխառության աղբյուր՝ թրք. qaš tašǝ
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 553
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։