Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
Արդյունք՝ 11298 բառահոդված (շտեմարանում ընդհանուր՝ 11298) · Էջ 108 / 1130
Արտահանման համար ընտրեք որեւէ զտիչ (լեզու, ծագում, կասկածելիություն կամ բառ)
Էջ 99, սյունակ 1 Էջ 99
ԱՒԱՆԴ II «գլխավոր քաղաք»
Փոխառություն
Աղբյուր՝ պ. avand
Փոխառութիւն՝ պ. avand
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 354
Էջ 99, սյունակ 1 Էջ 99
ԱՒԱՌ ««աման» (միջաւառ բառում)»
Անստույգ
Եթե միջաւառ բառի բուն ձեւը միջաւ-ն է, (միջ-աւ), ապա միջաւառ-ը վրիպակ է։
Էջ 99, սյունակ 1 Էջ 99
ԱՒԱՐ -ի, -աց, -ոյ, ուշ՝ -ից «կողոպուտ, ավար, ավարառություն»
Փոխառություն
Աղբյուր՝ մ. պ. āvār
Աղբյուր՝ բելուջ. āvār
Աղբյուր՝ աֆղ. āvār
Փոխառութիւն իրանական աղբյուրից. հմմտ. մ. պ., բելուջ., աֆղ. āvār
Բաղադրություններ եւ ածանցյալներ
աւարել, աւարաբաշխ, աւարաբար, աւարառու, աւար(առ)ութիւն
Մատենագիտություն
H. AG 112; Աճ. ՀԱԲ 355
Էջ 99, սյունակ 1 Էջ 99
ԱՒԱՐՃ «հարուր (բույս)»
Ծագումն անհայտ է
Էջ 99, սյունակ 1 Էջ 99
ԱՒԱՐՏ -ի «վերջ, ծայր»
Փոխառություն
Աղբյուր՝ իրան. avart
Աղբյուր՝ մանիք. anāvard
Փոխառութիւն իրանական աղբյուրից՝ avart. հմմտ. մանիք. anāvard
Բաղադրություններ եւ ածանցյալներ
աւարտել, աւարտեղ, աւարտակէտ, աւարտուն, աւարտահասակ, անաւարտ, նրբաւարտ, բացաւարտել
Նոր՝
աւարտաճառ, դպրոցաւարտ, համալսարանաւարտ, նորաւարտ, շրջանաւարտ, ուսումնաւարտ
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 356
Էջ 99, սյունակ 1 Էջ 99
ԱՒԱՒՏ «ժամանակ (°), լուսավոր ժամանակ, ցերեկ (°)»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *aus- «լուսավորել»
Կազմված է -աւտ վերջածանցով՝ հնդեւրոպական *aus- «լուսավորել» արմատից, որ հստակորեն հանդես է գալիս առաւաւտ բառում (տե՛ս)։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
առաւաւտ, շաղաւաւտ, կամաւաւտ
Տե՛ս նաեւ
Էջ 99, սյունակ 1 Էջ 99
ԱՒԳԵՐ «մի ծաղիկ՝ անդամալույծի ծաղիկ»
Փոխառություն
Աղբյուր՝ պ. awgār
Փոխառութիւն՝ պ. awgār
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 356
Էջ 99, սյունակ 1 Էջ 99
ԱՒԳՆ «օգնություն»
Փոխառություն (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *au- «լավ վերաբերվել, սիրել, տրամադրված լինել» (անմիջական նախաձեւ՝ *au- (*au-))
Աղբյուր՝ իրան. *apigūn- (թերեւս)
Աղբյուր՝ պրթ. *apigūn- (թերեւս)
Փոխառութիւն իրանական աղբյուրից՝ թերեւս պրթ. *apigūn- < *abi-gūna- (Բենվենիստ) կամ *abigan (Մեմերենյի)։ հմմտ. Պերիխանյան, МЭСДЯ, 103։ Ավելի քիչ հավանական է բնիկ հնդեւրոպական լինելու վարկածը՝ *au-s- (*au-) «լավ վերաբերվել, սիրել, տրամադրված լինել» արմատից:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
աւգնել, աւգնութիւն, աւգնական, աւգնականութիւն, անաւգ
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 606
Էջ 100, սյունակ 1 Էջ 100
ԱՒԳՈՍՏԱ «կայսրուհի, թագուհի»
Փոխառություն
Աղբյուր՝ հուն. αύγουστος < լատ. augustus, augusta
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 606
Էջ 100, սյունակ 1 Էջ 100
ԱՒԳՈՍՏԱԼԻՈՍ «կուսակալ»
Փոխառություն
Աղբյուր՝ հուն. αὐγουστάλιος < լատ. augustalis
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 607