Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«ող» որոնման արդյունք՝ 1700 բառահոդված · Էջ 108 / 170
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 528, սյունակ 1 Էջ 528
ՄԻՌՈՒՆԵՍ (միռտենես, մեռինես, մուռունես) «փողող (ձուկ)»
Փոխառություն
Աղբյուր՝ հուն. μύραινα
Աղբյուր՝ հուն. μύρινος
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 326
Էջ 528, սյունակ 1 Էջ 528
ՄԼՀԵՏ «ուրացող, հավատուրաց»
Փոխառություն
Աղբյուր՝ արաբ. mulhid
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 328
Էջ 529, սյունակ 1 Էջ 529
ՄԽԻԹԱՐ «մխիթարություն, սփոփանք, մխիթարող»
Ծագումն անհայտ է (թերեւս)
Չունի հավաստի ստուգաբանություն: Մառը եւ նրա հետեւողությամբ Աճառյանը (ՀԱԲ 3, 328-329) բխեցնում են մի խիթար «մի վախենա, հոգ մի տանիր» կապակցությունից, որ կասկածելի է:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
մխիթարել, մխիթարական, անմխիթար
Մատենագիտություն
ՀԱԲ 328-329
Էջ 530, սյունակ 1 Էջ 530
ՄՂԵՂ (բ. մղմեղ) «փոշի» (մտեղ) «բարակ մաշկ, պատիճ»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *mel- «մանրել, ջարդել, աղալ» Կիսակրկնավոր կազմություն՝ մտղ- արմատից (լրիւ կրկնավորը՝ մղմեղ)
Կիսակրկնավոր կազմություն՝ մտղ- արմատից (լրիվ կրկնավորը՝ մղմեղ), որ ծագում է հնդեւրոպական *mel- «մանրել, ջարդել, աղալ» արմատից, որից նաեւ՝ մաղել, մղմող (տե՛ս)։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
մղեղել, մղեղակ
Տե՛ս նաեւ
Էջ 530, սյունակ 1 Էջ 530
ՄՂԼԱԿ «մղլակ, սողնակ, պարզունակ»
Փոխառություն
Աղբյուր՝ արաբ. miġlāq
Բաղադրություններ եւ ածանցյալներ
մղլակել
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 332
Էջ 530, սյունակ 1 Էջ 530
ՄՂՄՈՂ (մղմեղ, մղմող) «ցեց»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *mel- «մանրել, ջարդել, աղալ» Կրկնավոր կազմություն
Կրկնավոր կազմություն՝ բնիկ հնդեւրոպական *mel- «մանրել, ջարդել, աղալ» արմատից, որի համար հմմտ. հայ. մալել, մլուկ։
Զուգաբանություններ այլ լեզուներում
հայ. մալել
հայ. մլուկ
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 225
Էջ 530, սյունակ 1 Էջ 530
ՄՂՈՆ (-ի, -աց) (միլ, միլոն, մողոն) «մղոն (երկարության չափ)»
Փոխառություն
Աղբյուր՝ հուն. μίλλιον
Բաղադրություններ եւ ածանցյալներ
մղոնաչափ, մղոնաքայլ
Մատենագիտություն
H. AG 365; Աճ. ՀԱԲ 532-533
Էջ 530, սյունակ 1 Էջ 530
ՄՂՐՈՒՆ (մղրուդն, մղրդուն) «կողով, քթոց»
Փոխառություն
Էջ 531, սյունակ 1 Էջ 531
ՄՇԱԿ -ի, -աց «մշակ, հողագործ, աշխատաւոր»
Փոխառություն
Աղբյուր՝ իրանական *mišak(a)-
Աղբյուր՝ իրանական *mixsa-ka
հմմտ. խոտ.-սակվ. māssa «դաշտ»։ իրանական աղբիւրից է նաեւ վրաց. muša(ki) «աշխատաւոր» բառը
Բաղադրություններ եւ ածանցյալներ
մշակել, մշակութիւն, մշակական, անմշակելի, մշակոյթ, մշակութային, անմշակ
Զուգաբանություններ այլ լեզուներում
խոտ.-սակվ. māssa «դաշտ»
վրաց. muša(ki) «աշխատաւոր»
Մատենագիտություն
DKS 332-333; Աճ. ՀԱԲ 335
Էջ 532, սյունակ 1 Էջ 532
ՄՈԶ «մեծ, շատ, զորեղ, սաստիկ»
Փոխառություն
Աղբյուր՝ իրանական (՞)
Փոխառություն իրանական աղբյուրից, հմմտ. ավ. maz, սողդ. mazāj, քրդ. mezin մեծ:
Զուգաբանություններ այլ լեզուներում
ավ. maz
սողդ. mazāj
քրդ. mezin «մեծ»
Մատենագիտություն
Ջահ. ՊԲՀ 185