Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«հայ» որոնման արդյունք՝ 3178 բառահոդված · Էջ 108 / 318
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 328, սյունակ 1 Էջ 328
ԽԶՐԱԿ (խզբակ ծաղիկ կապակցության մեջ` ըստ Ալիշանի «Հայբուսակ»-ի) (խզբած) «ըստ Ալիշանի «Հայբուսակ»-ի»
Փոխառություն (՞)
Աղբյուր՝ պ. xazrā (՞) (կապ ունի՞) «կանաչ»
Այս դեպքում ի՞նչ է նշանակում խզբած տարբերակը:
Էջ 329, սյունակ 1 Էջ 329
ԽԵԼ (խիլ «եզր» ԲՀ) «կողմ»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *(s)kei- «կտրել, անջատել» (անմիջական նախաձեւ՝ *khei-lo-) k>kh անցմամբ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հայ. խեշ «կողքին»
Էջ 329, սյունակ 1 Էջ 329
ԽԵՐԱՆԴԵՄ «բարեմիտ, բարեխոհ»
Փոխառություն (թերեւս)
Աղբյուր՝ արաբ. խեր (Թերեւս) «բարիք»
Աղբյուր՝ մ. պ. անդեմ (Թերեւս) «-միտ (միտք)»
դիտված է որպես յուրատեսակ երկտարր (հիբրիդային) կազմություն:
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 362
Էջ 329, սյունակ 1 Էջ 329
ԽԹՈՒՍ «մի բույս»
Ծագումն անհայտ է
Էջ 329, սյունակ 1 Էջ 329
ԽԻԶԱՐ «մեծ սղոց»
Անստույգ
հ.-ե. արմատ՝ *(s)kei- «կտրել» (անմիջական նախաձեւ՝ *khēi-gh-) *k>*kh անցմամբ եւ *-gh- աճականով
ավելի հավանական է փոխառություն լինելը, թեեւ Աճառյանը (ՀԱԲ 2, 364) ճանճ. (լազ.) xizari-ն փոխառություն է համարում հայերենից (ինչպես նաեւ քրդ. xəzar-ը)։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
խիզարել
Զուգաբանություններ այլ լեզուներում
ճանճ. (լազ.) xizari-
քրդ. xəzar-ը
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 364
Էջ 330, սյունակ 1 Էջ 330
ԽԻԽԱԲԱՍ (եխիխասար՞) «խուխ, թուք, կեղտոտ բան»
Ծագումն անհայտ է
կրկնաւոր կազմութիւն՞
Էջ 330, սյունակ 1 Էջ 330
ԽԻՂԲ «շատ, ստուար, որոշ քանակի»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *(s)kel-(e)p- «կտրել»
որտեղից՝ գոթ. halbs, հայ. խեղփ «կես»
Զուգաբանություններ այլ լեզուներում
գոթ. halbs
հայ. խեղփ «կես»
Էջ 330, սյունակ 1 Էջ 330
ԽԻՃ ուշ՝ -ի, -ից «խիճ, կոպիճ, քարի կտորտանք»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *kei-d- «կտրել, անջատել» (անմիջական նախաձեւ՝ *khidio-)
հ.-ե. արմատ՝ *(s)h(h)ēd- «ճեղքել, պատռել»
Կապ ունի՞ կիճ «մարմար» բառի հետ՝ կ/խ լծորդությամբ:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
խճաքար, խճամած, խճել, խճեայ, մանրախիճ
Նոր՝
խճուղի
Զուգաբանություններ այլ լեզուներում
հայ. ցոփլ
հուն. σχιδαξ «տաշեղ»
լիտվ. skiedà «տաշեղ, եղան»
լիտվ. skiedarèi «տաշեղ, եղան»
Էջ 331, սյունակ 1 Էջ 331
ԽԻՏՈՒԼԱԿԱՆ «մի տեսակ կավ»
Բնիկ հնդեւրոպական
Բաղկացած է խիմուլա կղզանունից եւ հայ. կան բառից որպէս թարգմանութիւն հուն. Կիմոլիա գի բառակապակցության:
Էջ 331, սյունակ 1 Էջ 331
ԽԻՆ «կարագ, յուղ»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ (s)kei-(d)-o- «կտրել, անջատել» (անմիջական նախաձեւ՝ *khi(d)-no-)
թերեւս նաեւ հայ. խեժ: Այս արմատից են *ski-no- հիմքով գերմաներեն մի շարք բառեր:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
խնոցի
Զուգաբանություններ այլ լեզուներում
լիտվ. skiesti (skiedziu) «նոսրացնել, ջրիկացնել»
ռուս. цедить «քամել»
ռուս. чистить «մաքրել»