Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«եւ» որոնման արդյունք՝ 4539 բառահոդված
· Էջ 108 / 454
ԴՈՒՂԱՅ
I
«մի տեսակ թանկագին կերպաս»
Փոխառություն (թերեւս)
(ըստ Աճ. (ՀԱԲ 1, 683) ուղղելի է դուռայ). թերեւս փոխառություն թյուրք-թաթարական աղբյուրից:
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 683
ԴՈՒՄԱՅ
«նմանություն» կամ «բնակվել»
(ԲՀ)
Փոխառություն (թերեւս)
Աղբյուր՝ եբր. dǝmth
(թերեւս)
«նմանություն»
Փոխառություն՝ թերեւս եբր. dǝmth «նմանություն» բառից։
Մատենագիտություն
Ամալյան, ԲՀ 362
ԴՈՒՆ
I
«քիչ, հազվագյուտ»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *dheu-
«փոշի»
Հազիվ թե կապված լինի հնդեւրոպական *dheu- «փոշի» արմատի հետ՝ «մանր» > «քիչ» անցմամբ (հմմտ. դոյզն բառի մասին ասվածը)։
Տե՛ս նաեւ
ԴՈՒՆՉ
«ռունչ, մռութ, քիթ ու բերան»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
թերեւս ընդ-ունչ ձեւից
Բաղադրություններ եւ ածանցյալներ
դնչակալ,
դնչափոկ
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 656
ԴՈՒՇԱՂԱՅ
««ցից» (թթ)»
Փոխառություն (թերեւս)
Աղբյուր՝ թյուրքական (՞)
(թերեւս, բուն աղբյուրը չի հավաստված)
թերեւս փոխառություն թյուրքական աղբյուրից, բայց բուն աղբյուրը չի հավաստված
ԴՈՒՌԱՅ
«ասիական լայն եւ հաստ հագուստ»
Փոխառություն
Աղբյուր՝ արաբ. durrā'a
Մատենագիտություն
H. AG 264;
Աճ. ՀԱԲ 684
ԴՈՒ(Ռ)ԵԼ
««թաքնվել» (ԲՀ՝ «թաքչիլ»)»
Անստույգ (թերեւս)
թերեւս նույնը դողել «թռչիլ» բայի հետ
ԴՈՒՌԷՃ
(տուռէճ, այլեւ՝ դուռաճ, բուրաջ)
«սալամ(բ) (թռչուն)»
Փոխառություն
Աղբյուր՝ արաբ. durraj
Աղբյուր՝ թրք. turag
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 684
ԴՈՒՌՆ
(դրան, դրունք), դրանց, դուրք, դուրս, դրաց
«դուռ. լեռնանցք, պալատ, սպասավոր, գրքի գլուխ»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *dhuer-
«դուռ»
Բնիկ հնդեւրոպական *dhuer- «դուռ» հիմքից։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
դռնապան,
դռնպան,
դռն(ա)բաց,
դռնբացեք,
դռնակ,
բազմադուռն,
անդրուռն,
նախադուռն,
վերնադուռն,
մայրադրունք,
դրանիկ,
դրանդ(ի),
դրաց-ի,
դրակից,
ի դրուստ
Նոր՝
դրսեցի, դրսեւորել
դրսեցի, դրսեւորել
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ.
dvára
հզն. հյց.
dúrah
հուն.
θύρα
h. բրետ.
dor
կոռն.
dor
հ. վ. գ.
turi
լիտվ.
durìs
հ. սլ.
dvьri «դուռ»
Մատենագիտություն
H. AG 440;
Աճ. ՀԱԲ 685
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։