Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«մի» որոնման արդյունք՝ 2396 բառահոդված
· Էջ 107 / 240
ԿԵՂԹ
(կաղթ բրբ. կաղաթ, կալաթ, կղաթ)
«կողով, տարողության մի չափ»
Փոխառություն
Աղբյուր՝ հուն. κάλαθος
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 569
ԿԵՆԴԱՐ
«մի դեւ (հրեշ)»
Փոխառություն
Աղբյուր՝ հուն. κένταυρος
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 572
ԿԵՆԴԻՆԱՐ
(կենտար)
«ծանրության մի չափ` հարյուր լիտրանոց, հարյուրանոց (դրամ)»
Փոխառություն
Աղբյուր՝ հուն. κεντηνάριον < լատ. centenarium
Մատենագիտություն
H. AG 356;
Աճ. ՀԱԲ 572
ԿԵՆՈՌՈՍ
«մի գազան»
Փոխառություն (հավանաբար)
բուն աղբյուրը չի հավաստված (κένταυρος-ը ձեւով հեռու է)
ԿԵՇԵԽՈՐ
«նիզակ»
(ԲՀ)
Անստույգ (թերեւս)
որի «նիզակ» իմաստը կարող է լինել կեշտոր եւ կենդէշ «նիզակ» բառահոդվածների միացումից: կազմված է *կեշի եւ ատոր բաղադրիչներից
ԿԵՌՆԵԽ
«երգեցիկ մի թռչուն»
Բնաձայն (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *ger-
(անմիջական նախաձեւ՝ *ger-en-)
բնաձայնական արմատից ածանցված ձեւ
-եխ վերջածանցով (հմմտ. գոռեխ) կազմված է հնդեւրոպական *ger- բնաձայնական արմատից ածանցված *ger-en- ձեւից
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն.
γέρανος, γέρην «կռունկ»
հայ.
կռունկ
հ. վ. գերմ.
kranuh (-ih) «կռունկ»
լիտվ.
garnys «ձկնկուլ, արագիլ»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 574-575
ԿԵՐԱՏ
(-ի)
(ղերատ)
«փոքր մի կշռաչափ՝ կարատ»
Փոխառություն
Աղբյուր՝ հուն. κεράτιον
Մատենագիտություն
H. AG 356;
Աճ. ՀԱԲ 577
ԿԵՏ
II
(-ի, -ից)
««կետ, նշանակետ, նպատակակետ, ժամանակակետ, միջակետ, բեւեռ, կշեռքի մետ (սլաք), կենտրոն» (եւ կիտ «բեւեռ»)»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *geid-
«կծել, խայթել, խոտոտում ածել»
Այլեւ՝ հայ. կծել (-կիծ) (հայ-գերմ. զուգաբանություն)։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
կիտուած,
կիտակ,
կիտի,
կիտադրեալ,
կիտասահման,
կետահարութիւն,
անկէտ,
ցամաքակէտ,
ժամանակակէտ,
միջակէտ,
ստորակէտ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. իսլ.
kitla
հ. անգլ.
citelian
հ. սաքս.
citilōn
Մատենագիտություն
Pok. IEW 356
Տե՛ս նաեւ
ԿԹԻԼ
(*գթիլ՝ շփոթվելով գայթ-ի գիթ ձայնդարձի հետ)
«թուլանալ, տկարանալ»
Բնիկ հնդեւրոպական (՞)
հ.-ե. արմատ՝ *gei-
«պտտել, ծռել (?)»
(անմիջական նախաձեւ՝ *gi-t(h)-)
պահպանվել է միայն ածանցյալներով: Ավելի քիչ հավանական է (ըստ իմաստի) ենթադրել *կութ նախաձեւ եւ կապել *geu- «թեքել, ծռել, կամար կազմել» արմատի հետ, որ ունի *-t ածանցանու ձեւեր, բայց տարբեր իմաստներով («կոկորդ», «պարկ», «գրպան» եւ այլն)։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
կթոտ,
կթոտել,
կթուտել,
կթուցանել
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. իսլ.
keikr «հետ թեքված մարմնով»
հ. իսլ.
kikna «հետ թեքվել»
հայ.
կեղն «թեք, զառիվայր» (թերեւս)
լատ.
gibber «սապատավոր» ((*gei-bh-?))
լիտվ.
geibti «թուլանալ, նվաղել, տկարանալ»
Կ(Ի)ԼԿԻԼ
(կլկլ, ղուղուլ)
«մի դեղաբույս՝ Cassia tora»
Փոխառություն
Աղբյուր՝ արաբ. qulqul
Աղբյուր՝ արաբ. qulqulān
Աղբյուր՝ արաբ. qulāqul
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 586
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։