Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
ՏՌԱՅ
«մարմնի մի անդամ»
Ծագումն անհայտ է
Մալխասյանցը (ՀԲԲ 4, 441) գրում է «գուցե նստատեղ», այսինքն՝ կապում է տոռլ բայի հետ
Մատենագիտություն
ՀԲԲ 441
Տե՛ս նաեւ
ՏՐՈՒՊ
(-ի, -աց)
(բուպ)
«փոքր, նուաստ»
Ծագումն անհայտ է
Աճառյանը (ՀԱԲ 4, 439) համարում է բնիկ հնդեւրոպական՝ համեմատելով հ. սլավ. drobiti «մանրել» ձեւի հետ, որ սակայն, բխեցնում են *drob- «մանրել, փշրել» արմատից եւ որ չի կարող տալ հայ. տրուպ։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
տրպանալ,
տրպագոյն
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. սլավ.
drobiti
«մանրել»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 439
ՑԱՄԱՔ
-ի, -աց
«ցամաք, չոր, չորություն, չոր, երկիր, տեղ»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *ksā-
«այրել»
(անմիջական նախաձեւ՝ *ksāma-)
Աճառյանը (ՀԱԲ 4, 448) համեմատում է եբր. smq «չորացնել» արմատի հետ՝ բխեցնելով ասոր. բրբ. մի ձեւից:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ցամաքական,
ցամաքակետ,
ցամաքային,
ցամաքութիւն,
մեծացամաք,
դալարացամաք
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ.
kṣāma-
«չոր, ցամաք»
Մատենագիտություն
Pok. IEW 624;
Աճ. ՀԱԲ 448
ՑԱՅԵԼ
«ողողել, մաքրաջրել»
Բնիկ հնդեւրոպական (՞)
հ.-ե. արմատ՝ *sk'āi-
«թույլ լույս արձակել»
(անմիջական նախաձեւ՝ *sk'əi-)
Կապ ունի՞ հնդեւրոպական *sk'āi-՝ *sk'əi- «թույլ լույս արձակել» արմատի հետ.
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. իսլ.
skirr, skir
«թափանցել, լուսավոր, մաքուր»
ՑԱՐԱՄԻ
«ցարամի, սպիտակ կեչի»
Անստույգ (՞)
հ.-ե. արմատ՝ *k'er-
«աճել»
Կապ ունի՞ հնդեւրոպական *k'er- «աճել» արմատի հետ, որից՝ հայ. սեր, սերել, սերմ։
ՑԵԽ
(ցիխ)
«ցեխ»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *k'ek-
«կղկղել»
հ.-ե. արմատ՝ *k'ek-r/n-
«աղբ, կեղտ»
Թերեւս կապ ունի հնդեւրոպական *k'ek- «կղկղել», *k'ek-r/n- «աղբ, կեղտ» արմատի հետ։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ցխոտ,
ցխատեսակ,
ցխոտիլ,
ցեխաթաթախ,
ցեխիք
ՑԵՂ
(-ի)
«ցեղ, տոհմ»
Ներհայերեն կազմություն
Ծագմամբ նույնն է ցել-ուլ «ճեղքել» բառի հետ (տե՛ս)։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ցեղապետ,
ցեղընտիր,
ցեղենալ,
ցեղակից,
երկցեղ,
համացեղ
Տե՛ս նաեւ
ՑԻ
(-ոյ)
«ծերտ»
(բբ)
Անստույգ
Կապ ունի՞ ցիխ (ցեխ) բառի հետ։
ՑԼԵԼ
«ցայտել»
(ԲՀ)
Ծագումն անհայտ է
հ.-ե. արմատ՝ *(s)k'el
«զատկել»
Հազիվ թե կապ ունենա հնդեւրոպական *(s)k'el «զատկել» արմատի հետ։
ՅՈԼ
«գոլ»
Անստույգ
հ.-ե. արմատ՝ *k'el-
«տաք»
Կապ ունի՞ հնդեւրոպական *k'el- «տաք» արմատի հետ։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
գոլել,
գոլական,
գոլացութիւն,
գոլացումն,
գոլումն
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։