Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«լի» որոնման արդյունք՝ 1599 բառահոդված
· Էջ 107 / 160
ՄԱԶԱՍ
I
«խաղալիք»
Փոխառություն
Աղբյուր՝ պրս. mazād
«մի խաղ»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 222
ՄԱԼ
«մանրում, փշրելը, մանրելը»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *mel-
«մանրել»
Բնիկ հնդեւրոպական՝ *mel- «մանրել» արմատից
Բաղադրություններ եւ ածանցյալներ
մալել,
անմալելի
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ.
mar- «մանրել, փշրել»
հուն.
μύλλω «ջարդել, փշրել, աղալ»
լատ.
molo «աղալ»
հ. վ. գ.
malan «աղալ»
Մատենագիտություն
H. AG 471;
Աճ. ՀԱԲ 225
Տե՛ս նաեւ
ՄԱԽ
«նախանձ»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *makh-
«միջոց, կարողանալ»
Թերեւս բնիկ հնդեւրոպական՝ *makh- «միջոց, կարողանալ» արմատից
Բաղադրություններ եւ ածանցյալներ
մախալ,
մախել,
մախողական,
մախայորդ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն.
μήχος «միջոց»
լիտվ.
mokė́ti «կարողանալ, հասկանալ»
Մատենագիտություն
Ջահ. ՀԼՊ 179
ՄԱԽԱԶ
(-ի)
«լիրբ, անառակ, սրիկա»
Ծագումն անհայտ է
Բաղադրություններ եւ ածանցյալներ
մախազութիւն
ՄԱԿԱՐԻ
«երանելի»
Փոխառություն
Աղբյուր՝ հուն. μακάριος
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 232
ՄԱՂԹ
I
(-ի, -ից)
«մաղթանք. աղոթք»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *ml-dh-
«աղոթել»
(անմիջական նախաձեւ՝ *ml-th-)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
մաղթել,
մաղթանք,
մաղթութիւն,
մաղթակից,
բարեմաղթել,
բարեմաղթութիւն
Զուգաբանություններ այլ լեզուներում
լիտվ.
maldyti «աղաչել»
խեթ.
maldi «աղոթել, ուխտել»
Մատենագիտություն
H. AG 472;
Աճ. ՀԱԲ 239
ՄԱՂՁ
(-ոյ, -ի, -ից)
«մաղձ, լեղի, դառնություն, բարկություն»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *melg'h-
«ուռչել»
(անմիջական նախաձեւ՝ *mlg'h-)
որպես «ուռած բան»
Աճառյանը (ՀԱԲ 3, 240) կասկածելի է համարում։ Աւելի կասկածելի է միացնել (մաղաս-ի հետ միասին) գոյնանիշ (մփին, կեղտոտ գոյների համար) *mel արմատին
Բաղադրություններ եւ ածանցյալներ
մաղձատել,
մաղձայոյզ,
մաղձախառն,
մաղձութիւն,
բազմամաղձ,
մաղձոտ,
մելամաղձիկ,
մելամաղձոտ,
մելամաղձութիւն
Մատենագիտություն
Pok. IEW 723;
Աճ. ՀԱԲ 240
Տե՛ս նաեւ
ՄԱՄ
«տատ»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *mam(m)a
(անմիջական նախաձեւ՝ *mā)
բոբովաբառ է (մանկական բառ)
Թերեւս բնիկ հնդեւրոպական՝ *mam(m)a նախաձեւից, որ ունի նաեւ ոչ կրկնավոր *mā ձեւը եւ բոբովաբառ է (մանկական բառ)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
մամխոտայ,
նախամամ,
երկմամ
Զուգաբանություններ այլ լեզուներում
պ.
mām(ā,-i) «մայր»
հուն.
μάμμη «մայր, տատ»
լատ.
mamma «ստինք, մայր»
լիտվ.
māmā «մայր»
Մատենագիտություն
Pok. IEW 604;
ՀԱԲ 242
ՄԱՄՈՒՌ
I
«մամուռ, բաղեղ»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *meu-
«խոնավ. բորբոսնած. անմաքուր հեղուկ. կեղտոտել»
(անմիջական նախաձեւ՝ *mō-musro-)
*-s- աճականով
արմատից, որտեղից *-s- աճականով՝ «մամուռ»։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
մամռախնդիր,
մամռարմատ,
մամռակալել,
մամնռակալել,
մամռապատ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. վ. գ.
—
անգլ.
mos «մամուռ, ճահիճ»
լիտվ.
musos «բորբոս»
ռուս.
мох «մամուռ»
Մատենագիտություն
Pok. 792
ՄԱՅՊԵՏ
«պարսկական մի պաշտոնյա»
Փոխառություն
Բեյլին (DKS 1, 110) համարում է արքունի կանանոցի պետ։
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։