Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«ամ» որոնման արդյունք՝ 3432 բառահոդված
· Էջ 107 / 344
ԸԲԽ
«մի հիւանդութիւն՝ բքնում (՞)»
Ծագումն անհայտ է (՞)
Ը-ն ստացուել է ինչ-որ ձայնաւորի թուլացմամբ:
ԸՄԲԻՇ
(ըմբիշ, ըմպիշտ), -ի, -աց
«ըմբիշ, գօտեմարտիկ»
Փոխառություն (թերեւս)
Աղբյուր՝ իրանական (՞)
(թերեւս)
բուն աղբիւրը չի հաւաստուած:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ըմբշտական,
ըմբշամարտել
ԸՄԲՈՄ
«գոյ» կամ «լինի»
Անստույգ
Ծագումն անհայտ է:
Մատենագիտություն
ԲՀ None
ԸՄԲՈՅՍ
«պատճառ»
Անստույգ (թերեւս)
ընդ- ածանցով կազմուած է բոյս բառից (ընդ-բոյս > ըմբոյս)՝ սրա «ծնունդ, սկիզբ» իմաստի անցմամբ:
Մատենագիտություն
ԲՀ None
ԸՄԲՈՍՏ
«ըմբոստ, ապստամբ, անհնազանդ»
Փոխառություն
Աղբյուր՝ իրանական (՞)
(կարող է լինել)
Հազիվ թե կազմուած լինի ամբ- (հմմտ. ամբ-ողջ) եւ ոստ- (ոստնուլ) բաղադրիչներով։ Կարող է լինել ամբողջական փոխառութիւն (իրանական աղբիւրի՞ց)։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ըմբոստանալ,
ըմբոստացում,
ըմբոստութիւն
ԸՄԲՈՆԱՂ
(բոճամաղ)
«հոտը ձմեռելու ուղարկելու ժամանակը (նոյեմբերի 24)»
Փոխառություն (թերեւս)
Աղբյուր՝ լատ. hibernalis
(թերեւս)
«ձմեռային»
(հուն. միջնորդութեամբ)՝ ըմբռնել ձեւի հետ բաղարկուած:
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 121
Տե՛ս նաեւ
ԸՄՊԵԼ
((ըմբել, ըմպել), ումպ-)
«խմել»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *pi-be-
«խմել, ըմպել»
(անմիջական նախաձեւ՝ *pōi-pī-)
կրկնաւոր
ումպ ձեւը ը-ի երկրորդական համաբանական վերականգնման արդիւնք է. հմմտ. լատ. bi-bō (<*pi-bō), -ere, հ. իտլ. ibid (<*piberti) «խմում է». ոչ կրկնաւոր ձեւերից՝ հ. հնդկ. pāti, հուն. πινω, հ. սլաւ piti: - Ջահ. ՀԼՊ 144: Հիւբշմանը (AG 108) ընդունում է կասկածով. Աճառեանը (ՀԱԲ 3, 599-600) բերում է ումպ ձեւի տակ՝ առանց հաւաստի հնդեւրոպական վերականգնման:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ըմպելի,
ըմպան,
ըմբան,
ըմպանակ,
ըմպիկ,
գինըմպելիք,
գինըմպութիւն,
ըմբոց,
ըմպաման,
ըմպարան,
նախըմպել
Զուգաբանություններ այլ լեզուներում
լատ.
bi-bō (<*pi-bō)
հ. իտլ.
ibid «խմում է» (<*piberti)
հ. հնդկ.
pāti
հուն.
πινω
հ. սլաւ
piti
Մատենագիտություն
Ջահ. ՀԼՊ 144;
AG 108;
ՀԱԲ 599-600
ԸՆԴ
(նախադիր) (սեռ.), (եզ. տր., հգն. հյց.), (բցռ.), (գրծ.), (նախածանց)
(ընդ-, ըն-, ըմ-)
««փոխարեն» (սեռ.), «հետ, միասին» (եզ. տր., հգն. հյց.), «մոտից» (բցռ.), «տակ» (գրծ.), ընդ- (ընդ-, ըն-, ըմ-) (նախածանց)»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *anti-
«փոխարեն, միասին»
հ.-ե. արմատ՝ *ndhos-
«տակ»
իմաստների համար եւ, թերեւս, *ndhos- («տակ» իմաստի համար)։
ԸՆԴԱՅԵԼ
««որոշել» կամ «վատնել» (ԲՀ) (ըստ Աճառյանի՝ «վարել»)»
Անստույգ
Ըստ Աճառյանի (ՀԱԲ 2, 124), զնդալ-ի սխալագրությունը։
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 124
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։