Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«ագ» որոնման արդյունք՝ 4294 բառահոդված · Էջ 107 / 430
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 244, սյունակ 1 Էջ 244
ԶՐԱՒ «վերջ, ավարտ, մահ, սպանություն»
Անստույգ (՞)
հ.-ե. արմատ՝ *ǵ'er- «հասունանալ, ծերանալ» *-u- կազմիչով
Ծագումն անհայտ է: Կապ ունի՞ արդյոք հնդեւրոպական *ǵ'er- «հասունանալ, ծերանալ» արմատից *-u- կազմիչով կազմված իրանական որեւէ կորած բառի հետ.
Բաղադրություններ եւ ածանցյալներ
զրաւել, զրաւամահ, զրաւարար, եղբայրազրաւ, երազագրավելի, անզրաւ, անզրաւական, հանճարազրաւ, շարազրաւ
Զուգաբանություններ այլ լեզուներում
ավ. zaurvan «զառամություն, ծերունական թուլություն»
ավ. zrvan- «ժամանակ»
Էջ 244, սյունակ 1 Էջ 244
ԶՐԵՀԻՆ «երաժշտական մի խաղ»
Ծագումն անհայտ է
Էջ 245, սյունակ 1 Էջ 245
ԷԳ (ուշ` -ի, -ից, -աց) «էգ»
Ծագումն անհայտ է (՞)
Ենթաշերտային բա՞ռ:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
իգանալ, իգություն, իգաբար, իգասեր, իգախազ, իգամոլ, իգատենջ, որձեէգ
Էջ 245, սյունակ 1 Էջ 245
ԷՄՔ «?»
Ծագումն անհայտ է
Ձեռագրական վրիպակ` փոխանակ դէմք-ի:
Էջ 247, սյունակ 1 Էջ 247
ԸԲԽ «մի հիւանդութիւն՝ բքնում (՞)»
Ծագումն անհայտ է (՞)
Ը-ն ստացուել է ինչ-որ ձայնաւորի թուլացմամբ:
Էջ 247, սյունակ 1 Էջ 247
ԸՂԵԼ «մեկնել, երկարել» (բբ. նաեւ «խրել»)
Ծագումն անհայտ է
Կապ ունի՞ արդեօք ուղղել բայի հետ:
Էջ 247, սյունակ 1 Էջ 247
ԸՄԲՈՄ «գոյ» կամ «լինի»
Անստույգ
Ծագումն անհայտ է:
Մատենագիտություն
ԲՀ None
Էջ 247, սյունակ 1 Էջ 247
ԸՄԲՈՆ «հարմար, պատշաճ, պատեհ, թերեւս»
Անստույգ
Ունի ընդ+բոն կազմութիւն, բայց բոն-ի ծագումն անհայտ է (չի կարող հնդեւրոպական ծագում ունենալ, որովհետեւ *o-ն ռնգայինի մոտ դառնում է ու, անհաւանական է կապը իրանական ծագման բուն բառի հետ:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
անըմբռն, անըմբռնութիւն
Էջ 247, սյունակ 1 Էջ 247
ԸՄԲՈՇԽՈՐԵԼ «լիովին վայելել, ըմբոշխնել»
Փոխառություն (հավանաբար)
Աղբյուր՝ իրանական բոշխնել (հաւանաբար)
ունի նոյն կազմութիւնը, ինչ ըմբոշխնել-ը, որ կազմուած է ընդ- նախածանցով իրանական ծագման հիմքով բոշխնել բայից եւ, թերեւս, հայ. -որ- ածանցով. բոշխնել-ի -ն-ն, որ ներկայացնում է իրան. na-ն, կարող էր այստեղ բացակայել:
Տե՛ս նաեւ
Էջ 247, սյունակ 1 Էջ 247
ԸՄՆԵԼ «յաղթել, յաղթահարել, նուաճել» (բբ.)
Անստույգ
Ծագումն անհայտ է: