Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
Արդյունք՝ 11298 բառահոդված (շտեմարանում ընդհանուր՝ 11298) · Էջ 1060 / 1130
Արտահանման համար ընտրեք որեւէ զտիչ (լեզու, ծագում, կասկածելիություն կամ բառ)
Էջ 764, սյունակ 1 Էջ 764
ՓԻՃԻ «մի տեսակ ծառ, մայրի»
Անստույգ
Աղբյուր՝ վրացական (՞)
Աճառյանը (ՀԱԲ 4, 504) համարում է վրացական փոխառություն, սակայն կապ է տեսնում հայ. փիճի, նոճի եւ սոճի բուսանունների կառուցվածքների միջեւ՝ նկատի ունենալով -ճի վերջածանցը։
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 504
Էջ 764, սյունակ 1 Էջ 764
ՓԻՃՆ «բուսական թերթ (՞)»
Ծագումն անհայտ է (՞)
Էջ 764, սյունակ 1 Էջ 764
ՓԻՆ «աղբ, կղկղանք, կեղտ»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *spino- «փրփուր, կեղտ» (անմիջական նախաձեւ՝ *pino-)
Բնիկ հնդեւրոպական՝ *pino- ` *spino- «փրփուր, կեղտ» արմատից։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
շանփին, շնփին
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն. πῑ́νος «կեղտ, բիծ»
հ. հնդկ. phéna- «փրփուր»
հ. պրուս. spoayno «փրփուր»
լատ. spuma «փրփուր»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 504
Էջ 764, սյունակ 1 Էջ 764
ՓԻՆԱՏ «աղքատ, խեղճ, թույլ»
Անստույգ (թերեւս)
Հազիվ թե կապ ունենա հնդեւրոպական *spen- «հենել» արմատի հետ, որ հիշատակում է Աճառյանը (ՀԱԲ 4, 505)։ Թերեւս կապ ունի փանաք հոմանիշի հետ (տե՛ս)։
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 505
Տե՛ս նաեւ
Էջ 764, սյունակ 1 Էջ 764
ՓԻՆՁ «գոգուն, ծղոտ, նեցուկ, հենարան»
Ծագումն անհայտ է
Աղբյուր՝ վրացերեն bunči «չոր ու հաստ փայտի կտոր»
Կա վրացերեն bunči «չոր ու հաստ փայտի կտոր» ձեւը, որի կապը հայերեն բառի հետ պարզ չէ։
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 505
Էջ 764, սյունակ 1 Էջ 764
ՓԻՏ «՞»
Ծագումն անհայտ է
(փորափիտ «փոս, խորխորատ», կորափիտ «կոր, ծուռ» կազմություններում)։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
փորափիտ, կորափիտ
Էջ 764, սյունակ 1 Էջ 764
ՓԻՐ «խրատ» (ԲՀ)
Ծագումն անհայտ է
Էջ 764, սյունակ 1 Էջ 764
ՓԻՐԻՍԿՈՊՈՍ (-ի, -աց) «քորեպիսկոպոս»
Փոխառություն
Աղբյուր՝ հուն. *περίσκοπος
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 505
Էջ 764, սյունակ 1 Էջ 764
ՓԻՏՂ «ձկան խոշոր թեփուկ»
Ստուգաբանություն
Էջ 765, սյունակ 1 Էջ 765
ՓԻՒՆԻԿ «փիւնիկ թռչունը»
Փոխառություն
Աղբյուր՝ հուն. φοῖνιξ
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 506