Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«նա» որոնման արդյունք՝ 5512 բառահոդված
· Էջ 106 / 552
ԳՐԱՍ
(գրատ, դրաստ, դրատ, դրաւտ)
««պատմուճան, վերարկու» (նաեւ «քող՞»)»
Ծագումն անհայտ է (՞)
հ.-ե. արմատ՝ *uer-
«փակել, ծածկել, պաշտպանել»
հ.-ե. արմատ՝ *uer-k-
«փակել, ծածկել, պաշտպանել»
հ.-ե. արմատ՝ *uer-
«պտտել, ծնել»
Հնարավո՞ր է արդյոք բխեցնել հնդեւրոպական *uer- *uer-k- «փակել, ծածկել, պաշտպանել» (հմմտ. լիտվ. verti «քելել», լատվ. vert «քելել, կարել») կամ *uer- «պտտել, ծնել») արմատներից որեւէ մեկից։
Զուգաբանություններ այլ լեզուներում
լիտվ.
verti «քելել»
լատվ.
vert «քելել, կարել»
ԳՐԱՒ
(-ի, -աց, ուշ՝ նաեւ -ից, -ու)
«գրաւ, կանխավճար, ապացոյց, նշան, փրկանք, գրազ»
Փոխառություն (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *ghrebh-
«բռնել, իրեն քաշել»
Աղբյուր՝ մ. պ. graw
(թերեւս)
Աղբյուր՝ ավ. girav
(թերեւս)
Փոխառութիւն իրանական աղբիւրից. հմմտ. մ. պ. graw, ավ. girav։ Թերեւս խառնվել է բուն հայերեն՝ հնդեւրոպական *ghrebh- «բռնել, իրեն քաշել» արմատից բխող հայերեն ձեւերի հետ։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
գրաւել,
գրաւումն,
գրաւական,
գրաւահարկ,
գրաւաթափ,
դիմագրաւել,
միջագրաւ
Նոր՝
գրաւիչ, գրաւչութիւն
գրաւիչ, գրաւչութիւն
Մատենագիտություն
H. AG 131;
Աճ. ՀԱԲ 604
ԳՐԳԻՌ
«հակառակութիւն, դրդում, գրգիռ, գրգռում»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *ghers-
«զզվանք»
(անմիջական նախաձեւ՝ *ghēr-ghērs-)
Կրկնավոր կազմություն
Կրկնավոր կազմութիւն՝ թերեւս հնդեւրոպական *ghers- «զզվանք» արմատից (*ghēr-ghērs- > գրգիռ)։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
գրգռել,
գրգռութիւն,
գրգռիչ,
դիւրագռգռութիւն,
դիւրագռգիռ,
չարագռգիռ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. իռլ.
gersta «գրգռել»
լիտվ.
grasa «սպառնալիք, խստություն»
լիտվ.
grasus «սպառնալի, գրգռիչ, զզվելի, տհաճ»
լիտվ.
grasinti «սպառնալ»
հայ.
գարշ
Մատենագիտություն
Ջահ. None
ԳՐԳՄԻԼ
(*գրգիմ- կամ *գրգում-)
«կծկվել, կարկամել (ծերութիւնից)»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *uer-
«պտտել, ծռել»
կրկնավոր կամ աճականով կազմություն
Արդյոք կրկնավոր կամ աճականով կազմութիւն չէ՞ հնդեւրոպական *uer- «պտտել, ծռել» արմատից։
ԳՐԳՏԵԼ
(կրկտել)
«կրճտացնել, սառոյց ծամելու ձայն արձակել»
Բնաձայն
Բնաձայն կազմութիւն։
Մատենագիտություն
Ջահ. None
ԳՐԳՌԱԼ
«կռկռալ (հավի մասին)»
Բնաձայն
Բնաձայնական կազմութիւն, որի զուգահեռները կան այլ հնդեւրոպական լեզուներում։
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ.
gharghara «հնչում, բնդյուն, քրքիջ»
ռուս.
гаркать «գոռալ, ծղրտալ»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 605
ԳՐԴԱԼ
I
«խռնչել (խոզի մասին)»
Բնաձայն
Բնաձայնական կազմութիւն, որ զուգահեռներ ունի այլ լեզուներում։
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. անգլ.
grōedan «կանչել, գոռալ» ((<*ghrē-dh-))
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 605
ԳՐԵԱՅ
(գրէ, գռէ)
«կռունկ»
Բնաձայն (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *gher-
«բնաձայնական արմատ»
բնաձայնական կազմություն` անկախ բնույթի, կամ հնդեւրոպական *gher- բնաձայնական արմատից: Հազիվ թե, փոխառություն լինի հուն. γερανος կամ γερην «կռունկ» (ըստ Հեսիքիոսի բառարանի) բառերից:
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն.
γερανος «կռունկ»
հուն.
γερην «կռունկ»
ԳՐԵԽ
(գռիխ)
«հոգնա, կլիզմա, հոգնայաջուր»
(միջ. հայ. բառ)
Փոխառություն (հավանաբար)
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։