Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«մի» որոնման արդյունք՝ 2396 բառահոդված
· Էջ 106 / 240
ԿԱՐՈՒՐԱՅ
(-ի)
«միզաման»
Փոխառություն
Աղբյուր՝ արաբ. qārūrā
Աղբյուր՝ ասոր. qarūrā
Մատենագիտություն
H. AG 269;
Աճ. ՀԱԲ 559
Տե՛ս նաեւ
ԿԱՐՄԱՆԿ
«մի անուշահոտ խոտ»
(բբ)
Ծագումն անհայտ է
ԿԱՒԱՌՆ
(բրբ.)
«նեղ առու. առվի ջրարբերան»
Անստույգ (՞)
հ.-ե. արմատ՝ *geu-
«ծռել, թեքել»
որտեղից ծագում է (Pok. IEW 1, 397) կորի համիմաստ բառը՝ *goᵘ̯r-no- (՞) > կաւառն (՞):
ԿԱՒԱՍ
«մի կոչում»
Փոխառություն
Աղբյուր՝ արաբ. gawwās
«նետաձիգ, աղեղնավոր, զինված ծառա»
Ըստ Աւագյանի (ՎԱԲ 142-143), տեքստը Ս. Բարխուդարյանի ընկալմամբ պետք է կարդալ ոչ թե որդի Աշոտի կաւասն..., այլ որդի Աշոտկա, վասն ոչ գոլո..., այսինքն՝ կաւաս-ը համարվում է կեղծ բառ:
Մատենագիտություն
ՎԱԲ 142-143
ԿԱՒԱՏ
(-ի, -աց)
«կավատ, միջնորդ»
Փոխառություն
Աղբյուր՝ արաբ. qawwād
Բաղադրություններ եւ ածանցյալներ
կաւատութիւն
Մատենագիտություն
H. AG 269;
Աճ. ՀԱԲ 562
ԿԱՒՇԱՐԱՅ
«մի տեսակ աման. խնկաման»
Փոխառություն
բայց բուն աղբյուրը չի հավաստված:
ԿԵԱԼ
(կեցի, (ե)կեաց)
«ապրել»
Ստուգաբանություն
Բաղադրություններ եւ ածանցյալներ
կեցուցիչ,
բարեկեցիկ,
բարեկեցութիւն,
խառնակեցիկ,
լեռնակեցութիւն,
երկայնակեցութիւն,
հոգեկեցոյց,
չկեցու,
միակեցնակ,
երկայնակեաց,
խաղաղակեաց,
միայնակեաց,
մենակեաց,
անապատակեաց,
կարճակեաց,
լեռնակեաց,
գազանակեաց,
խառնակեաց,
խաւարակեաց,
բարեկեաց,
անկեաց
ԿԵԱՆՔ
(կեն-), -աց
«կյանք»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *gʷei-
(անմիջական նախաձեւ՝ *gʷei̯u-nā-)
*-n ածանցով
Համարւում է հայկական կազմութիւն կեա-ից՝ -ան ածանցով, բայց հաւանական է կեան- ձեւի անմիջական հնդեւրոպական ծագումը: Ցեղակից լեզուներում պահպանւել են բայական կազմութիւններ՝ հ. հնդկ. jinvati, լիտվ. gyve'nù:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
կենակից,
կենասեր,
կենասիրութիւն,
կենատու,
անկեանք,
դժուարակեանք,
կենսաբեր,
կենսատուր,
կենսական,
կենսունակ,
կենսառիթ,
կենսաբան,
կենսագիր,
կենսագրութիւն,
կենսաթոշակ,
կենսարթթու,
կենսալից,
կենսունակութիւն,
կենսուրախ,
կենցաղ,
կենցաղական,
անկենցաղ,
կենցաղավարական,
կենցաղավարութիւն
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ.
jinvati
լիտվ.
gyve'nù
Մատենագիտություն
H. AG 459;
Աճ. ՀԱԲ 465-466
ԿԵԼ
(կել)
«հնարամտություն, հնարք, խորամանկություն, նենգություն»
Բնիկ հնդեւրոպական (՞)
հ.-ե. արմատ՝ *gʷei(ə)-
«ուժ, բռնութիւն, բռնի ճնշել»
(անմիջական նախաձեւ՝ *gʷoi-lo-)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
կելութ-ք
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ.
jayati
ավ.
jijišaiti «ձգտում է հաղթել, հնարամիտ դարձնել»
հուն.
βια «ուժ, բռնություն»
ԿԵԿԻԱՍ
(կիկիաս)
«հյուսիս-արեւելյան քամի»
Փոխառություն
Աղբյուր՝ հուն. καικιας
Մատենագիտություն
H. AG 356;
Աճ. ՀԱԲ 567
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։