Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«հայ» որոնման արդյունք՝ 3178 բառահոդված · Էջ 106 / 318
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 322, սյունակ 1 Էջ 322
ԽԱՐՄԵԱՅ «սուտ, կեղծ (ակն)»
Ծագումն անհայտ է
Էջ 323, սյունակ 1 Էջ 323
ԽԱՑԱԿ (բրբ. խածուկ) «բծավոր, պտավոր. արատավոր, հիվանդ, տկար»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *(s)kēth-/*(s)kəth- «վնասել» (անմիջական նախաձեւ՝ *khəth-s-)
որտեղից հայ. խաթարել, այլեւ խաբել «նւազել, թուլանալ»։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
խացկութիւն, խացկիլ, խասկիլ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն. ἀσκηθής «անվնաս»
գոթ. skapjan «վնասել»
Տե՛ս նաեւ
Էջ 323, սյունակ 1 Էջ 323
ԽԱՒ -ոյ, (ուշ` նաեւ -ու) «շերտ, խավ, աղվամազ, բարակ մազածածկույթ, բուրդ, երիզ»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *(s)keu- «ծածկել, փաթաթել» (անմիջական նախաձեւ՝ *khəu-)
հնդեւրոպական *khəu- ` *(s)keu- «ծածկել, փաթաթել» արմատից։ հմմտ. հ. հնդկ. skunāti «ծածկում է», հուն. κῶας «բուրդ, կաշի, մորթի» (կասկածով է հատկացւում այս արմատին, բայց հայ. խաւ-ը կարծես հաստատում է լիտվ. kēvalas, լատվ. caula «կճեպ»):
Բաղադրություններ եւ ածանցյալներ
խաւել
Նոր՝
խաւաբարտ, խաւոտ, խաւարծի, խաւածբի, խաւարտ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ. skunāti «ծածկում է»
հուն. κῶας «բուրդ, կաշի, մորթի» (կասկածով)
լիտվ. kēvalas «կճեպ»
լատվ. caula «կճեպ»
Էջ 324, սյունակ 1 Էջ 324
ԽԱՆԲԱՐ (խաշնբար) ««լուղակ» (իմա՛ «լողակ». կա նաեւ «լուղակ», ԲՀ)»
Ծագումն անհայտ է (՞)
Էջ 324, սյունակ 1 Էջ 324
ԽԱՆԵԼ (ԲՀ) «վկայել»
Ծագումն անհայտ է
Էջ 324, սյունակ 1 Էջ 324
ԽԱՒԵԱԿ «սափոր, խեցանոթ, կավե անոթ (հուն. κέραμιον )»
Ծագումն անհայտ է
Հազիվ կապ ունենա կաւ բառի հետ կ/խ լծորդությամբ: Հնարավոր է բառի իրանական ծագումը:
Էջ 324, սյունակ 1 Էջ 324
ԽԱՒԻՂ «պարտեզ, բանջարանոց»
Ծագումն անհայտ է
Էջ 324, սյունակ 1 Էջ 324
ԽԱՒՍ-Ք (խօս), -ից «խոսված բան, խոսք»
Ստուգաբանություն
Բաղադրություններ եւ ածանցյալներ
խաւսիլ, խաւսակից, խաւսարան, խաւսելի, խաւսնակից, խաւսնայր, խաւսող, անխաւս, բարեխաւս, բազմախաւս, խաւսումն, զարդախաւս, երկխաւս, ընդունայնախաւս, ընդվայրախաւս, թոթովախաւս, լաւախաւս, խառնախաւս, խորախաւս
Նոր՝
հայախօս, տաճկախօս, վրացախօս, ռուսախօս, համախօսական, խօսակցական
Էջ 325, սյունակ 1 Էջ 325
ԽԵԼ II «հեշտ (ԲՀ, այլ ձեռ. «հեզ», որից՝ Աճ. ՀԱԲ 2, 355)»
Ծագումն անհայտ է
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 355
Էջ 326, սյունակ 1 Էջ 326
ԽԵԿ ««շվար» (ԲՀ՝ «շուար», այլեւ «չուար» («թշուառ»))»
Ծագումն անհայտ է
Անստույգ բառ: