Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«լի» որոնման արդյունք՝ 1599 բառահոդված · Էջ 106 / 160
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 491, սյունակ 1 Էջ 491
ՃԳՈՒՆ «մեծ» (ԲՀ)
Ծագումն անհայտ է
Թերեւս առանձնացելի է -ուն վերջածանցը, բայց ի՞նչ է ճգ-ը։
Էջ 491, սյունակ 1 Էջ 491
ՃԵՄ (-ի, -ա) «քայլուածք, պտոյտ»
Փոխառություն
Աղբյուր՝ իրան. *čam
հմմտ. պրս. čām «ճեմում, նազաճեմ քայլվածք»:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ճեմիլ, ճեմելի, ճեմեցուցանել, ճեմարան, լուսաճեմ, երկնաճեմ, գեղաճեմել
Զուգաբանություններ այլ լեզուներում
պրս. čām «ճեմում, նազաճեմ քայլվածք»
Մատենագիտություն
H. AG 189; Աճ. ՀԱԲ 195; Ջահ. ՀԼՊ 532
Էջ 493, սյունակ 1 Էջ 493
ՃԻՐԱՆ (-ի-ա) «մագիլ, ճիրան»
Ծագումն անհայտ է
Աճառեանը վերականգնում է *ճէրան նախաձեւը, բայց չի տալիս որեւէ ստուգաբանութիւն:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ճիրանաւոր
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 202
Էջ 494, սյունակ 1 Էջ 494
ՃԽԵԼ «ոստուցանել» (բառգիրք հայոց)
Անստույգ
Ճխեալ «ոստոյց» ձեւից կազմուած։ ԲՀ-ի նոր հրատարակութեան մէջ տրուած է որպէս աւելի հաւաստի ձեւ՝ ճղաց «ոստոց»։
Էջ 494, սյունակ 1 Էջ 494
ՃԿՈՅԹ -ի, -աց (ճկոյթն, -ան, ճկոյթ, -ու) «ճկոյթ, ամենափոքր մատ»
Անստույգ (թերեւս)
Հազիվ թէ կազմուած լինի ճկել բայից, աւելի հաւանական է, թերեւս, Աճառեանի կարծիքը (ՀԱԲ 3, 204-205) քարթվելական աղբիւրից ծագելու մասին։
Զուգաբանություններ այլ լեզուներում
զան. culu kiti «փոքր մատ» ((culu «փոքր» եւ kiti «մատ»))
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 204-205
Տե՛ս նաեւ
Էջ 495, սյունակ 1 Էջ 495
ՃՄԼԵԼ «ճզմել, սեղմել, ճնշել»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *gem- «բռնել, սեղմել»
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ճմլեցուցանել, ճմլական, սրտաճմլիկ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն. ύγγεμος «կապ»
հ. հոլ. gemel «շղթա»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 207; Ջահ. ՀԼՊ 125
Էջ 495, սյունակ 1 Էջ 495
ՃՈԽ (-ի, -ի-ա) «հարուստ, փարթամ, լիքը, ճոխ»
Ծագումն անհայտ է
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ճոխութիւն, ճոխանալ, ճոխաբան, շքեղաճոխ, ճոխափառ, ճոխալ
Էջ 496, սյունակ 1 Էջ 496
ՃՈՂՈՊՐԵԼ «փախչել, փրկվել»
Ծագումն անհայտ է
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ճողոպրիչ, ճողոպրումն, անճողոպրելի
Էջ 496, սյունակ 1 Էջ 496
ՃՈՒԼԻՆԱՐ «նռան ծաղիկ»
Փոխառություն
Աղբյուր՝ արաբ. jul-i-nār
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 213
Էջ 499, սյունակ 1 Էջ 499
ՄԱԳԻԼ (-ի-ա) (մաքիլ, մակիլ, մագալ) «ճանկ, մագիլ»
Փոխառություն
Բաղադրություններ եւ ածանցյալներ
մագլաւոր, լիամագիլ, բազմամագիլ, մագլցել
Զուգաբանություններ այլ լեզուներում
աւար. մալղ «մագիլ»
միդե միդե «մագիլ»
Մատենագիտություն
Ջահ. ՀԼՊ 609; Աճ. ՀԱԲ 219