Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«ամ» որոնման արդյունք՝ 3432 բառահոդված · Էջ 106 / 344
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 243, սյունակ 1 Էջ 243
ԶՈՃ «մի ծառ՝ աբրահամածառ (՞)»
Ստուգաբանություն (՞)
Էջ 244, սյունակ 1 Էջ 244
ԶՍՏԳԵԼՈՒԼ «արհամարհել (՞), մեղադրել (՞), ծածկել, փակել (՞)»
Ծագումն անհայտ է (՞)
կազմված է զ- նախածանցով՝ չվկայված (ը)ստգելուլ բայից, որ իր հերթին կարող է կազմված լինել գելուլ բայից:
Էջ 244, սյունակ 1 Էջ 244
ԶՐԱՒ «վերջ, ավարտ, մահ, սպանություն»
Անստույգ (՞)
հ.-ե. արմատ՝ *ǵ'er- «հասունանալ, ծերանալ» *-u- կազմիչով
Ծագումն անհայտ է: Կապ ունի՞ արդյոք հնդեւրոպական *ǵ'er- «հասունանալ, ծերանալ» արմատից *-u- կազմիչով կազմված իրանական որեւէ կորած բառի հետ.
Բաղադրություններ եւ ածանցյալներ
զրաւել, զրաւամահ, զրաւարար, եղբայրազրաւ, երազագրավելի, անզրաւ, անզրաւական, հանճարազրաւ, շարազրաւ
Զուգաբանություններ այլ լեզուներում
ավ. zaurvan «զառամություն, ծերունական թուլություն»
ավ. zrvan- «ժամանակ»
Էջ 244, սյունակ 1 Էջ 244
ԶՐՈՅՑ «խոսք, զրույց, խոսակցություն, տարաձայնություն, խոսակցության առարկա, լուր, զրույց, ավանդություն»
Անստույգ (թերեւս)
Թերեւս բաղկացած է *զր- այլուր անծանոթ արմատից՝ -ոյց մասնիկով. զր-ի համար զուգահեռների որոնման փորձերը հավաստի չեն:
Էջ 244, սյունակ 1 Էջ 244
ԶՕՐԵԱՅ ««զրահ» (ԲՀ)»
Փոխառություն (թերեւս)
Թերեւս փոխառություն իրանական աղբյուրից (աղավաղությամբ)։
Զուգաբանություններ այլ լեզուներում
մ. պ. zrāī
պ. zirih
Էջ 245, սյունակ 1 Էջ 245
ԷԳ (ուշ` -ի, -ից, -աց) «էգ»
Ծագումն անհայտ է (՞)
Ենթաշերտային բա՞ռ:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
իգանալ, իգություն, իգաբար, իգասեր, իգախազ, իգամոլ, իգատենջ, որձեէգ
Էջ 245, սյունակ 1 Էջ 245
ԷԼԻ «աստված իմ»
Փոխառություն
Աղբյուր՝ եբր. ēli «աստված իմ»
գործածական է հայատառ եբրայերեն էլի էլի, լամա սաբաքթանի «աստված իմ, աստված իմ, ինչո՞ւ ինձ թողեցիր» նախադասության մեջ:
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 116
Էջ 245, սյունակ 1 Էջ 245
ԷՆԶԵՆԻԱՅ ««վերանորոգություն» կամ «պայծառություն» (ԲՀ)»
Փոխառություն
Աղբյուր՝ լատ. encaenia «վերանորոգություն, պայծառություն»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 117
Էջ 245, սյունակ 1 Էջ 245
ԷՇ -ոյ, -ու (հավաք. իշեար, իշան) «էշ, քարանետ մեքենա, քնարի թելերի հենարան, աստղ Խեցգետնի համաստեղության մեջ» (աստղաբաշխական)
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *ek'uo-s
Բնիկ հնդեւրոպական՝ *ek'uo-s արմատից։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
իշակես, իշամտռուկ, իշանդամ, իշավայր, իշավար, իշացոլ, էշայծեամն, կիսէշ, ցռէշ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ. ašva
ավ. aspa
հ. պ. asa
հուն. ιππος (<*eikuo-s)
լատ. equus
գոթ. aihwa «ձի»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 117-118; Ջահ. ՀԼՊ 163-164
Էջ 245, սյունակ 1 Էջ 245
ԷՋ -ի, -ից «իջնելը, էջ»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *el- «գնալ» *-gh- կամ *-dh ածականով
Բնիկ հնդեւրոպական՝ *el- «գնալ» արմատից՝ *-gh- կամ *-dh ածականով։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
իջանել, իջատոր, Էջմիածին, ելեւէջ, վայրէջ, վայրէջք, խորէջ, զիջանել (-իլ), զիջական, լույսիջոյց, էջակապ, էջակալել
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն. oichomai «գնալ, գալ» (Հեսիքիոսի մոտ՝ ειχεμαι)
հուն. ι-θ-ι «գնա»
ռուս. ид-ти «գնալ»
ռուս. иди «գնա՛»
խեթ. it «գնա»
Մատենագիտություն
Pok. IEW 296; Ջահ. ՀԼՊ 121