Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«Թ» որոնման արդյունք՝ 9186 բառահոդված
· Էջ 106 / 919
ԱՍԿՈՐԴԻՈՆ
«վայրի սխտոր»
Փոխառություն
Աղբյուր՝ հուն. σκόρδιον
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 269
ԱՍՂՈՒԼՈՒՍ
«շրեշ (բույս)»
Փոխառություն
ԱՍՃԻ
«կերակուր, ճաշ»
Փոխառություն
ԱՍՄԱԶՈՒՆ
(ասմաճուն)
«լուրջ (բաց կապույտ) շուշան, հիրիկ»
Փոխառություն
Աղբյուր՝ արաբ. āsmānjunī < պրսկ. āsmāngūnī) (սխալ գրչութեամբ
սխալ գրչութեամբ
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 269
ԱՍՄԱՆԻԴԷ
«թրթուր»
(ԲՀ)
Փոխառություն
ԱՍՈՂ
«մի թռչուն՝ ասիդ»
Փոխառություն (թերեւս)
թերեւս փոխառեալ ասիդ բառի աղաւաղուած մի ձեւ
ԱՍՈՐԵԱԿ
(ասորեկ, սորեկ)
«մի բույս՝ ճարճրուկ, ճարճիր»
Անստույգ
Կապ ունի՞ արդեօք ասորի բառի հետ, թե՞ նմանեցուած է նրան ժողովրդական ստուգաբանութեամբ:
ԱՍՈՒՊ
«ասուպ, թռչող աստղ, ընկնող աստղ»
Անստույգ
հ.-ե. արմատ՝ *k'eu-
«լուսավորել, լուսավոր»
(անմիջական նախաձեւ՝ *k'u-b-)
Քիչ հաւանական են ինչպէս բնիկ հնդեւրոպական ծագման՝ *k'u-b-` *k'eu- «լուսաւորել. լուսաւոր» արմատից՝ ան- նախահաւելուածով
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ասուպագիտութիւն,
ասուպային,
ասուպաւոր
ԱՍՊ-
(բաղադրութիւնների կազմում)
«ձի»
Փոխառություն
Աղբյուր՝ աւ. aspa
Աղբյուր՝ պ. asb
Փոխառութիւն իրանական աղբիւրից:
Զուգաբանություններ այլ լեզուներում
աւ.
aspa
պ.
asb
Մատենագիտություն
H. AG 108;
Աճ. ՀԱԲ 270
ԱՍՊԱԶԷՆ
(-ի, -աց)
(ասպիզէն)
«ձիու հանդերձանք»
Փոխառություն
Աղբյուր՝ մ. պ. asp
«ձի»
Աղբյուր՝ մ. պ. zēn
«զէն»
Փոխառութիւն իրանական աղբիւրից` մ. պ. asp > հայ. ասպ- «ձի» եւ zēn > հայ. զէն:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ապազինել
Մատենագիտություն
H. AG 108;
Աճ. ՀԱԲ 270
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։