Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«մի» որոնման արդյունք՝ 2396 բառահոդված · Էջ 105 / 240
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 390, սյունակ 1 Էջ 390
ԿԱՐԱՆՈՆ «մակեդոնական կանացի մի զգեստ»
Փոխառություն (թերեւս)
Աղբյուր՝ հուն. καρηνον (թերեւս) «գլուխ»
Եթե գլխաշոր է, ապա, թերեւս, կապ ունի հուն. բառի հետ
Էջ 391, սյունակ 1 Էջ 391
ԿԱՐԲԱՆՈՑ «մի կշռաչափ»
Փոխառություն (թերեւս)
թերեւս կազմուած է փոխառեալ կարբ անծանօթ արմատից եւ -անոց ածանցից։
Էջ 392, սյունակ 1 Էջ 392
ԿԱՐԻՃ (-ի, -աց) «կարիճ»
Փոխառություն (թերեւս)
Աղբյուր՝ փոքրասիական լեզու *karidio (թերեւս)
փոքրասիական մի լեզվից` *karidio, որտեղից նաեւ` հուն. καρίς, -ίδος:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
կարճախայթոց, կարճընդեց, կճընդեց
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն. καρίς, -ίδος
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 551
Էջ 392, սյունակ 1 Էջ 392
ԿԱՐԾՐ (-ունք, ուշ՝ -երք) «կարծր, պինդ, խիստ, ճգնակյաց»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *garəg- «սարսափելի, ահեղ, սարսափ» իմաստի վերականգնումը պայմանական է
բնիկ հնդեւրոպական՝ *garəg- «սարսափելի, ահեղ, սարսափ» արմատից (իմաստի վերականգնումը պայմանական է):
Բաղադրություններ եւ ածանցյալներ
կարծրանալ, կարծրութիւն, կարծրադատ, երկաթակարծր, նիւթակարծր, վիմակարծր
Նոր՝
կարծրապաղանթ, կարծրաբեկ, կարծրամարմին
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 552; Pok. IEW 353
Էջ 393, սյունակ 1 Էջ 393
ԿԱՐԿԱՐ(ԻՈՒՆ) «մի բույս՝ chamaelion»
Փոխառություն (թերեւս)
Աղբյուր՝ արաբերեն (՞) (թերեւս, բուն աղբյուրը չի հավաստված)
Թերեւս փոխառություն արաբերենից, բայց բուն աղբյուրը չի հավաստված:
Էջ 393, սյունակ 1 Էջ 393
ԿԱՐԿԵՀԱՆ «մի ակն»
Փոխառություն
Աղբյուր՝ իրանական *karkadan
Բաղադրություններ եւ ածանցյալներ
կարկեհանեայ
Մատենագիտություն
H. AG 167, 512; Աճ. ՀԱԲ 555
Էջ 394, սյունակ 1 Էջ 394
ԿԱՐՃ (-ոյ) «կարճ»
Փոխառություն (՞)
Աղբյուր՝ իրանական *kart-čā
Բաղադրություններ եւ ածանցյալներ
կարճել, կարճաբերձ, կարճակեաց, կարճահաս, կարճամիտ, կարճազգեստ, կարճապատում, կարճապարանոց, կարճառաւտ, կարճատել, կարճունջ
Նոր՝
կարճաբան, կարճատես
Մատենագիտություն
H. Bailey, DKS 65
Էջ 394, սյունակ 1 Էջ 394
ԿԱՐՃԵԱՆ «դրամական մի միավոր»
Անստույգ
Արդյոք կարճ արմատից չէ՞՝ -եան ածանցով:
Տե՛ս նաեւ
Էջ 394, սյունակ 1 Էջ 394
ԿԱՐՄԻ (բհ.) «ուղտաս»
Ծագումն անհայտ է
Էջ 394, սյունակ 1 Էջ 394
ԿԱՐՄԻՐ (-ոյ, ուշ՝ նաեւ -ի, -աց) «կարմիր, կարմիր բան, ոսկի, դրամ»
Փոխառություն
Աղբյուր՝ իրանական karmīr
Բաղադրություններ եւ ածանցյալներ
կարմրանալ, կարմրութիւն, կարմրագոյն, կարմրադեղձ, կարմրախնձոր, կարմրայտ, ծայրակարմիր, շիկակարմիր
Նոր՝
կարմրաբոշ, կարմրաբշիկ, կարմրամորթ, կարմրերես, կարմրուկ
Զուգաբանություններ այլ լեզուներում
սողդ. karm’īr
մ. պ. kālmīr
Մատենագիտություն
H. AG 167; Աճ. ՀԱԲ 558; Ջահ. ՀԼՊ 528