Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«հայ» որոնման արդյունք՝ 3178 բառահոդված
· Էջ 105 / 318
ԽԱՐԱԿՏԵԼ
(խարտակել, խաստակել, խայակել, այլեւ՝ խորտակել)
««ծեծել» (այլ ձեռ. «ծածկել») (ԲՀ)»
Անստույգ
Եթե խորտակել բայի աղավաղված գրությունը չէ, ապա ծագումն անհայտ է
ԽԱՐԱՀԱՐ
(խադահար)
«մի տեսակ բույս (խոտ)՝ արեւամայր (արեգական մայր)»
Ծագումն անհայտ է (թերեւս)
-հար-ը թերեւս հայերեն բաղադրիչն է, բայց այս դեպքում ի՞նչ է խադ/ր-
ԽԱՐԱՏ
«մի տեսակ պտուղ կամ հունդ»
Ծագումն անհայտ է
ԽԱՐԵԼ
II
«խաբել, մոլորեցնել»
Ծագումն անհայտ է
Բաղադրություններ եւ ածանցյալներ
խարանք
ԽԱՐԹ
«փիլոն»
Ծագումն անհայտ է
ԽԱՐԻ
«հավաժիպակ, հորթալեզու (բոյս)»
(բուսաբանություն)
Ծագումն անհայտ է
Բաղադրություններ եւ ածանցյալներ
շեկխարի,
շիկխարի,
շիխար
ԽԱՐԻՍԽ
(-ի, -աց, ուշ՝ նաեւ -ից)
(բրբ. սարիսխ)
«պատուանդան, ստորին մաս, հատակ, ցածր բեմ, խարիսխ, ոտք, սրունք»
Ծագումն անհայտ է
Բաղադրություններ եւ ածանցյալներ
խարսխաձեւ,
խարսխել,
կարծրախարիսխ,
հաստախարիսխ
ԽԱՐԽԱԼԵԼ
(խարխարել, խարխլել, խարխիլ)
(խարխուլ (խարխուր) «խարխուլ»)
«խարխլել»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *(s)ker-
«պտտելով շարժել, ցատկել»
(անմիջական նախաձեւ՝ *khr- (*khor-, *khər-))
*k/kh անցումով
թերեւս բնիկ հնդեւրոպական՝ *khr- (*khor-, *khər-) *k/kh անցումով *(s)ker- «պտտելով շարժել, ցատկել» արմատից։ Ինչպիսի՞ն է հարաբերութիւնը ուրարտ. harharšu «քանդել» բայաձեւի հետ։ Եթե ճիշտ է խար արմատի հնդեւրոպական ծագման վարկածը, ապա ուրարտ. բառը փոխառութիւն է հայերենից, մանաւանդ որ ունի -š- բայական տարրը, այլապես թերեւս գործ ունենք ուրարտերենից փոխառեալ ձեւի հետ։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
խարխալանք,
խարխարիչ,
խարխարումն,
խարխարուն,
անխարխար
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ.
kiráti «ցանում է, շաղ է տալիս. գցում է, շպրտում է»
հուն.
σκαίρω «ցատկել, ցատկոտել»
ԽԱՐԽՆՃԵԼ
(խարխնջել)
«զռալ»
Բնաձայն
Բնաձայնական կազմութիւն։ Հազիվ թե կազմուած լինի պ. > հայ. խար «էշ» եւ հայ. խանչել բաղադրիչներից։
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 346
ԽԱՐՃԻ
II
«ներկատու մի բոյս»
Ծագումն անհայտ է
Եթե արաբ. բառ է, ապա բուն աղբիւրը չի հաւաստուած:
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։