Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«եւ» որոնման արդյունք՝ 4539 բառահոդված · Էջ 105 / 454
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 199, սյունակ 1 Էջ 199
ԴԻՈԿԱՆԴԻԴՄ «մի պաշտոն կամ տիտղոս Հռոմում»
Փոխառություն (թերեւս)
Աղբյուր՝ լատ. dioconus (թերեւս)
Աղբյուր՝ հուն. διακόνος (թերեւս) «սարկավագ»
աղավաղված գրչությամբ (առաջին մասում թերեւս dioconus կամ հուն. διακόνος «սարկավագ» բառն է, որ հայերենում փոխառված է դիակոն ձեւով)
Տե՛ս նաեւ
Էջ 200, սյունակ 1 Էջ 200
ԴԻՒԹ -ի, -աց, ուշ՝ նաեւ -ից (դութ «իմաստուն»՝ ԲՀ) «կախարդ, վհուկ, դյութական, կախարդական»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *dheu- «ծուխ»
հմմտ. հուն. θυτνης եւ (θυτηρ) «զոհամատույց, քուրմ» բառի իմաստի տիպի նախնական իմաստով։ - Ջահ.։ Հազիվ թե հին փոխառություն լինի հունարենից։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
դութել, դիւթութիւն, դիւթական, ալիւրաղիւթ, զարեդիւթ, չարադիւթ
Նոր՝
դիւթիչ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն. θυτνης, θυτηρ «զոհամատույց, քուրմ»
Էջ 200, սյունակ 1 Էջ 200
ԴԻՒՐ -ի, -ից (դոյր, դորր, դուր, դեր) «հարթ, հարթ տեղ, դյուրին, հեշտ, հաճելի, անդորր, հանգիստ»
Ծագումն անհայտ է
Բաղադրություններ եւ ածանցյալներ
դիւրել, դիւրիչ, դիւրութիւն, դիւրին, դիւրաբեկ, դիւրագին, դիւրաթափ, դիւրասնունդ, դիւրայոյս, անձնդիր, մտադիր, սրտդիր
Նոր՝
դիւրաբորբոք, դիւրագռգիռ, դիւրազգաց, դիւրաթեք, դիւրահունչ, դիւրամատչելի, դիւրամարս, դիւրըմբռնելի, անդորր, դուրեկան
Էջ 200, սյունակ 1 Էջ 200
ԴԻՔ դից (դից-), դիաւք (անեզ.) «աստված, կուռք»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *dhes- «կրոնական բնույթի արմատից» (անմիջական նախաձեւ՝ *dhēses-)
հուն. θεός «աստված» բառը հակված են բխեցնելու *dheues-ից
Բաղադրություններ եւ ածանցյալներ
դիցախելար, դիցապաշտ, դիցախառն, դիցասեր, դիցազն, դիցազնական
Նոր՝
դիցազներգ, դիցազներգակ, դիցազներգական, դիցազներգու, դիցազներգութիւն
Զուգաբանություններ այլ լեզուներում
լատ. fanum «սրբատեղի, աստծուն նվիրված տեղ»
լատ. festus «տոնական («կրոնական տոններին նվիրված»)»
հուն. θεός «աստված»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 672
Էջ 200, սյունակ 1 Էջ 200
ԴԻՖԼԱ (տլիփա) «դափնեվարդ, ճնճի, օլեանդր»
Փոխառություն
Աղբյուր՝ արաբ. dafla
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 673
Էջ 200, սյունակ 1 Էջ 200
ԴԽՍԻՆ (դխսեն) ««դժվարին, տաժանելի, վշտագին, տառապելի» (ԲՀ)»
Անստույգ (թերեւս)
Ըստ Ամալյանի՝ թերեւս դժոխային բառի աղավաղումը
Մատենագիտություն
ԲՀ 361
Էջ 200, սյունակ 1 Էջ 200
ԴՂԱՅԻ ««տղա» (ԲՀ)»
Անստույգ (թերեւս)
թերեւս տղայ բառի բարբառային հնչման աղավաղված (ղղայի) գրությունը
Էջ 200, սյունակ 1 Էջ 200
ԴՂԵԱԿ -ի, -աց (դղեկ) «դղյակ, ամրոց, բերդ»
Փոխառություն
Աղբյուր՝ իրանական (՞) (բուն աղբյուրը չի հավաստված)
Փոխառութիւն իրանական աղբյուրից, բայց բուն աղբյուրը չի հավաստված։ նույն աղբյուրից է նաեւ վրաց. dilegi «զնդան, բանտ»։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
դղեակկբերդ, դղեակապարիսպ, դղեկաձեւ, դղեկապաք
Զուգաբանություններ այլ լեզուներում
վրաց. dilegi «զնդան, բանտ»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 625-626
Էջ 201, սյունակ 1 Էջ 201
ԴՄԴԵԼ ««ի գլուխ ելանել» (ԲՀ)»
Անստույգ (թերեւս)
թերեւս կապ ունի դնդել «ի գլուխ դնել» բառի հետ (ԲՀ)
Տե՛ս նաեւ
Էջ 201, սյունակ 1 Էջ 201
ԴՆԴԵՂ (դնդող-) ««ալիք, ծփանք» (բրբ.)» (բրբ.)
Անստույգ (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *dhel- «դողալ, դողդողալ»
Հնարավոր է կապը հնում ավանդված դնդղանք անստույգ բառի հետ («ալիք, ծփանք» կամ «վեճ, հակադրություն»): Բացառված չէ կապը հնդեւրոպական *dhel- «դողալ, դողդողալ» արմատի հետ, որից ծագում են դող-ը եւ, թերեւս, դդ-որդ բառի դդ- բաղադրիչը:
Տե՛ս նաեւ