Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«բաղ» որոնման արդյունք՝ 3993 բառահոդված · Էջ 105 / 400
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 228, սյունակ 1 Էջ 228
ԵՐՓՆ (գրված նաեւ ներփն) «գույն, երանգ»
Ծագումն անհայտ է
Հազիվ թե կապ ունի հնդեւրոպական *perk'- «խայտաբղետ» արմատի հետ, այս դեպքում փ-ն անբացատրելի է մնում։ ... քիչ հավանական է նաեւ բխեցումը հնդեւրոպական *ser- «կարմիր, կարմրավուն» արմատից` արփի-ի բառի հետ միասին
Բաղադրություններ եւ ածանցյալներ
երփնագոյն, երփնաներկ, երփներանգ, գեղերփնել, լուսերփն, ծիրաներփնի
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. վ. գ. farawa «գույն» (<*pork'-uo)
լիտվ. sir̃pti «հասունանալ» (< «կարմրել»)
Էջ 229, սյունակ 1 Էջ 229
Ե I
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *epi «վրա, մոտ»
Բաղադրություններ եւ ածանցյալներ
եթե, եւս, չեւս, թերեւս, թեպետեւ, իբրեւ, չեւ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ. ápi «նաեւ»
հուն. επί «վրա. մոտ»
լիտվ. apiẽ «շուրջը»
Մատենագիտություն
H. AG 445; Աճ. ՀԱԲ 70
Էջ 229, սյունակ 1 Էջ 229
Ե II «օտար» (ԲՀ)
Ծագումն անհայտ է
Անհավանական է կապը հնդեւրոպական *ebhi- «դեպի, դեմը» ձեւի հետ:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
եւազգած, եւակող
Էջ 229, սյունակ 1 Էջ 229
Ե IV «ունենալ (՞)»
Բնիկ հնդեւրոպական (՞)
հ.-ե. արմատ՝ *op- «աշխատել, գլուխ բերել, իրականացնել, աշխատանքի արդյունք, հարստություն» ձայնդարձային ձեւ
Արդյոք հնդեւրոպական *op- «աշխատել, գլուխ բերել, իրականացնել, աշխատանքի արդյունք, հարստություն» արմատի ձայնդարձային ձեւը չէ՞:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
եւութիւն
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ. ápas «գործ»
հ. հնդկ. árnas «եկամուտ, ունեցվածք»
խեթ. happinahh «հարստացնել»
Մատենագիտություն
Ջահ. None
Էջ 229, սյունակ 1 Էջ 229
ԵՒԱՆ (եւան) «ոստիկանապետ (՞)»
Փոխառություն (՞)
Աղբյուր՝ արաբ. ewān
ըստ Ս. Ավագյանի
Բաղադրություններ եւ ածանցյալներ
եւանութիւն
Մատենագիտություն
ՎԱԲ 82
Էջ 229, սյունակ 1 Էջ 229
ԵՒԵԹ «միայն»
Ստուգաբանություն
Բաղկացած է եւ եւ եթ բաղադրիչներից, որոնք տե՛ս առանձին:
Տե՛ս նաեւ
Էջ 229, սյունակ 1 Էջ 229
ԵՒԹԱՆԱՍՈՒՆ (եաւթանասուն, եօթանասուն, եւթանասուն, իւթանասուն, ութանասուն (մի տեղում), օխթանասուն) «յոթանասուն»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *septmk'omtə- հետագա ձեւափոխությամբ
հետագա ձեւափոխությամբ
Բաղադրություններ եւ ածանցյալներ
եւթանասունեկին, եթանասունեմի, եւթանասուներորդ, նորեօթանասունամեակ, եօթանասունամեայ
Զուգաբանություններ այլ լեզուներում
լատ. septuaginta
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 74
Էջ 229, սյունակ 1 Էջ 229
ԵՒԹՆ (եաւթն, եօթն) «յոթ»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *septm- «յոթ»
Բաղադրություններ եւ ածանցյալներ
եաւթանեքին, -քեան, եաւթանեկի, եաւթնեմեան, եաւթնեակ, եաւթներորդ, եաւթնետասն, եաւթնեան, եաւթնածին, եաւթնաճոր, եաւթնարեայք
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ. saptá
ավ. hapta
լատ. septem
Մատենագիտություն
H. AG 445; Աճ. ՀԱԲ 74
Էջ 230, սյունակ 1 Էջ 230
ԵՓ (-ոյ) «եփում»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *eph- «եփել»
հայ-հունական զուգաբանություն
Բաղադրություններ եւ ածանցյալներ
եփել, եփոյ, եփոց, եփեցական, եփիչ, դժուարեփեաց, խաղողեփեաց, կիսեփեաց, հացեփեաց, վաղեփեաց, քաջեփ, խղեփեաց
Նոր՝
եփարան, անեփ, սրճեփ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն. έψω «եփել»
Մատենագիտություն
H. AG 446; Աճ. ՀԱԲ 72; Pok. IEW 325
Էջ 230, սյունակ 1 Էջ 230
ԵՓՈՒԴ (եփուտ, եպուդ) «քահանայական անթեւ զգեստ, սուրբ սեղանի ծածկոց, շուրջառ»
Փոխառություն
Աղբյուր՝ հուն. εφούδ (εφώδ) < եբր. ēpōd
Բաղադրություններ եւ ածանցյալներ
եփուտաւոր
Մատենագիտություն
H. AG 349; Աճ. ՀԱԲ 73