Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
Արդյունք՝ 11298 բառահոդված (շտեմարանում ընդհանուր՝ 11298)
· Էջ 104 / 1130
Արտահանման համար ընտրեք որեւէ զտիչ (լեզու, ծագում, կասկածելիություն կամ բառ)
ԱՐՏԱԼԱՅ
«տավարի ազդրի փափկամաս, դրանից պատրաստված կերակուր»
Փոխառություն
Աճառյանը (ՀԱԲ 1, 338) համարում է վրացերենից, բայց սա եւս պետք է փոխառյալ լինի։
Մատենագիտություն
ՀԱԲ 338
ԱՐՏԱԽՈՅՐ
I
«թագ, Լուսնթագ (մոլորակ)»
Փոխառություն
Աղբյուր՝ իրանական *art(a) + xorāk
«գլխարկ, սաղավարտ, թագ»
«գլխարկ, սաղավարտ, թագ» (>հայ. խոյր տե՛ս)։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
արտախուրել,
արտախուրիլ
Մատենագիտություն
H. AG 160;
Աճ. ՀԱԲ 340;
Աճ. ՀԱԲ 392
Տե՛ս նաեւ
ԱՐՏԱԽՈՅՐ
II
«մի բույս»
Փոխառություն
ԱՐՏԱԽՈՒՐԱԿ
«թագ, գլխարկ, ծածկոց»
Փոխառություն
Աղբյուր՝ իրանական arta-xōr-ak
Բաղադրություններ եւ ածանցյալներ
արտախուրակել
Տե՛ս նաեւ
ԱՐՏԱԿԷՏ
(-ի, -ից)
«?»
Ստուգաբանություն
Ակնհայտորեն կազմված է արտա- եւ կետ բաղադրիչներից եւ «կետ կարթիւ արտակիտիւ» տեքստաշարում հակադրվում է կետ բառին։
ԱՐՏԱՆԻՍԱ
«առյուծաճանկ (բույս)»
Փոխառություն
Աղբյուր՝ արաբ. artanīsā
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 342
ԱՐՏԱՇ
««իշխան» (?)»
Փոխառություն (՞)
ԱՐՏԱՍՐ
(հգն. արտասուք, -սուաց)
«արտասուք, արցունք (փոխաբերաբար) ծառի հեղուկ, խեժ»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *drak'ru-
(անմիջական նախաձեւ՝ *drak'ur-)
-i- միջահավելվածով
Բաղադրություններ եւ ածանցյալներ
արտասրագութ,
արտասրալից,
արտասրալիր,
բազմարտասր,
մշտարտասր,
արտասրաբեր,
արտասուալից,
արտասուագոշ,
արտասուակաթ,
արտասուակցորդ,
արտասուել
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն.
δαχρυ(ον)
լատ.
lacrima
գոթ.
tagr
Մատենագիտություն
H. AG 425;
Աճ. ՀԱԲ 344
ԱՐՏԵՄԻՍԻՆ
«օշինդր, բարձվենյակ»
Փոխառություն
Աղբյուր՝ հուն. άρτεμισία
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 342
ԱՐՏԵՐԻ
«շնչերակ»
Փոխառություն
Աղբյուր՝ հուն. άρτηρία
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 342
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։