Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«ող» որոնման արդյունք՝ 1700 բառահոդված
· Էջ 104 / 170
ՄԱՅՐ
III
«մթություն, խավար»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *mer-
«առկայծել»
(անմիջական նախաձեւ՝ *mrio- կամ *morio-)
թերեւս կապված կամ բաղարկված է *mer- «սեւացնել, մթագույն, կեղտոտ բիծ» արմատի հետ
(ի մայր մտանել, ի մայրն դառնալ «մայր մտնել», դարձվածքներում՝ ժողովրդական ստուգաբանությամբ վերաիմաստավորված որպես մայր «մայրիկ»)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
արեւմայր,
արեւմարք,
մարիլ,
անմար,
մարմրիլ
Զուգաբանություններ այլ լեզուներում
ռուս.
мара «մառախուղ, մշուշ»
հ. սլավ.
mryj «մշուշոտ, մռայլ»
հ. սլավ.
merknotí «մթնել»
ռուս.
меркнуть «աղոտանալ, մարել, մթնել, խավարել»
Մատենագիտություն
Ջահ. ՀԼՊ 138
Տե՛ս նաեւ
ՄԱՆԷ
(ԲՀ՝ մանի «խոսող»)
«իմաստ, բովանդակություն»
Փոխառություն
Աղբյուր՝ արաբ. māena
Մատենագիտություն
Ղազ.-Ավ. ՄՀԲ 107
ՄԱՆԿ
(-ի, -աց)
(ՄԱՆԿ/Գ)
«նենգություն, խորամանկություն. խորամանկ»
Փոխառություն (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *meng-
(անմիջական նախաձեւ՝ *mng-)
Աղբյուր՝ պ. mang
(հաւանական, թերեւս)
«նենգություն, խորամանկություն»
Հաւանական փոխառութիւն իրանական աղբիւրից: Մանկ-ը կարող էր ինքնուրոյն կերպով գալ հնդեւրոպական *mng-ից (*meng-, որտեղից իրան. mang-ը) եւ բաղարկվել իրանական ծագման մանգ-ի հետ, եթե ռնգայինից հետո գ/կ-ի սովորական տատանում չէ:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
մանկաւոր,
մանկաւորել,
մանկաւորապէս,
անմանկ,
խորամանկ,
խորամանկել,
չարամանկ
Զուգաբանություններ այլ լեզուներում
պ.
mang «նենգություն, խորամանկություն»
Մատենագիտություն
H. AG 191, 513;
Աճ. ՀԱԲ 254
ՄԱՆԿԻ
(ԲՀ՝ մանկիտիս «խաղաղություն»)
«տի կամ խաղաղություն»
Անստույգ
Ըստ ԲՀ-ի հրատարակչի, մանկիտիս-ը հավանաբար կազմված է մանուկ եւ տի բառերից, բայց կարող է լինել նաեւ մանկտի-ի աղավաղված ձեւը, բայց անհասկանալի է «խաղաղութիւն» բացատրությունը:
ՄԱՆԿԼԱՒԻԿ
(մանգլաւիտ)
«արքայից սենեկապան, արքունի սպասաւոր, մանկլաւիկ»
Փոխառություն
Աղբյուր՝ հուն. μαγγλάβιτης
(ժող. ստուգաբանութեամբ փոխուած)
Մատենագիտություն
H. AG 363;
Աճ. ՀԱԲ 254
ՄԱՆՐԱԳՈՐ
(-ի, -աց)
«մանրագոր (թմբեցնող բոյս)»
Փոխառություն
Աղբյուր՝ հուն. μανδραγόρας
Մատենագիտություն
H. AG 363;
Աճ. ՀԱԲ 258
ՄԱՌ
I
«ժողովում»
(ԲՀ)
Ծագումն անհայտ է
Անստույգ բառ է, բաղադրյալ ձեւը հավանաբար սխալ գրություն է։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
մառնասէր
ՄԱՌՕՆԵԼ
«բաց թողնել, լքել, խափանել»
Փոխառություն
ՄԱՍՆ
-ին, -ունք, -անց
«մաս, նշխար(ք), վայրկյան»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *mē-
«չափել»
(անմիջական նախաձեւ՝ *mə-k'-)
արմատից
Բաղադրություններ եւ ածանցյալներ
մասնաւոր,
մասնիկ,
մասնաւորել,
մասնատուփ,
անմասն,
բազմանմասն,
հողամասն,
կիսամասնեայ,
եաւթնամասնեայ,
բարեմասնութիւն,
մանրամասն
Նոր՝
մասնակի, մանրամասնել, մանրամասնութիւն
մասնակի, մանրամասնել, մանրամասնութիւն
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ.
mātra-māti- «չափ»
ավ.
mā- «չափել»
հ. պ.
mā- «չափել»
ռուս.
мера «չափ»
Մատենագիտություն
Ջահ. ՀԼՊ 137
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։