Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«մի» որոնման արդյունք՝ 2396 բառահոդված
· Էջ 104 / 240
ԿԱՍԿԱՐԱՅ
(կասկար)
«կասկարա, միս խորովելու վանդակաձեւ գործիք»
Փոխառություն
Աղբյուր՝ հուն. εσχάρα
(բուն աղբյուրը չի հավաստված)
«օջախ, վառարան. խարույկ»
Մի կողմից` կա հուն. εσχάρα «օջախ, վառարան. խարույկ,
ԿԱՍՍԻՈՊԵ
(Քասիոպէ)
«մի համաստեղութիւն»
(աստղաբաշխական)
Փոխառություն
Աղբյուր՝ հուն. Κασσιόπη
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 535
ԿԱՏԱԲ
«մի թռչուն»
Ծագումն անհայտ է (՞)
Կապ ունի՞ կատակ «մի թռչուն» կամ արաբ. judāf (կարդացուած՝ yadāf) «մի թռչուն՝ մի տեսակ ագռաւ (՞)» բառերի հետ։
Տե՛ս նաեւ
ԿԱՏԱԿ
I
(Ուտիքին յատուկ)
«մի թռչուն»
Ծագումն անհայտ է
ԿԱՏԱՐ
(-ի, -աց, -ոյ (°))
«ծայր, կատար, ավարտ, լեռնագագաթ, աքաղաղի կատար»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *geu-
«ծռել, թեքել, կամար կապել»
(անմիջական նախաձեւ՝ *gᵘ-od-)
Հազիվ թե ծագի սեմական աղբյուրից (հմմտ. եբր. keter «պսակ, թագ, կատար»):
Բաղադրություններ եւ ածանցյալներ
կատարել,
կատարումն,
կատարելիք,
կատարած,
կատարեալ,
կատարելապէս,
կատարելամիտ,
անկատար,
լիակատար,
դժուարակատար,
երագակատար,
բերակատար,
հայրենակատար,
խորհրդակատար,
կամակատար
Նոր՝
գործակատար, յանձնակատար
գործակատար, յանձնակատար
Զուգաբանություններ այլ լեզուներում
նորվ. բրբ.
kyta «սապատ, վեր ուռած ծալք, ուռուցք»
շվեդ. բրբ.
küt «սապատ, պալար»
ԿԱՏՈՎՂԵՊՍ
(կատովղեփոս)
«աֆրիկյան մի կենդանի»
Փոխառություն
Աղբյուր՝ հուն. κατωβλεψ
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 539
ԿԱՏՈՒ
(-ոյ)
«կատու»
Փոխառություն (թերեւս)
Աղբյուր՝ ասոր. qattu
(թերեւս)
կամ, թերեւս, մերձավոր մի այլ աղբյուր։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
կատուապաշտութիւն,
կատուակ,
կատուականջ
Նոր՝
կատուախոտ, կատուաձուկ
կատուախոտ, կատուաձուկ
Մատենագիտություն
H. AG 307;
Աճ. ՀԱԲ 539-540
ԿԱՐ
I
(-ոյ, -ի, -ից)
«թոկ, լար, հող, կցում, կար, կարելը»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *ger-
«միավորել, հավաքել»
(անմիջական նախաձեւ՝ *goro-)
o-ձայնդարձ
կամ, որ, թերեւս, ավելի ճիշտ է, *ger- «պտտել, ոլորել» արմատից։ Աղայան, ԲՍՀ 81 (բայց ոչ՝ կարաւանդ)։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
կարել,
կարան,
կարկատել,
կարկատան,
կարկատումն,
խորանակար,
կաշկակար,
մանրակարկատ,
խրամակարկատ,
հատակարկատ,
կարոտել
Նոր՝
հնակարկատ
հնակարկատ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն.
αγειρω «հավաքել»
լատ.
grex, -gis «հոտ, կապոց, տրցակ»
լիտվ.
gurgulas «խտություն, հանգույց»
լատվ.
gùrste «վուշի կապոց»
հ. հնդկ.
guná (grno) «թել»
հ. հնդկ.
gárta «մարտակառքի նստատեղ (*«միջնատահյուս նստատեղ, կառագամբյուղ»)»
հ. իսլ.
karmr «պատնեշ»
հ. շվեդ.
karm «հյուսված թիկնակ»
հուն.
γυργαθος «հյուսված կողով»
Մատենագիտություն
Աղայան, ԲՍՀ 81
ԿԱՐ
IV
«ցավ, վիշտ»
Բնիկ հնդեւրոպական (՞)
հ.-ե. արմատ՝ *gʷer-
«ծանր»
կապված է նախորդ կար «կարիք» արմատի հետ եւ ծագում է *gʷer- «ծանր» արմատից
Բաղադրություններ եւ ածանցյալներ
կարի,
կարիք,
կարեկից,
կարեկցութիւն,
անկարեկան,
անկարեկից,
անկարեկիր
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. իռլ.
baire «հոգս, վիշտ, թախիծ» ((՞))
ԿԱՐ(Ա)ԿԻՆ
(-ի, -աց)
(կարակն)
«հյուսնի մի գործիք. կարկին. կամար»
Փոխառություն
Աղբյուր՝ հուն. καρκίνος
Բաղադրություններ եւ ածանցյալներ
կարակնահատ,
կարակնաձեւ,
կարակնակերտ,
կարակնակերտութիւն,
կարակնապէս,
կարկնաբոլոր
Մատենագիտություն
H. AG 355;
Աճ. ՀԱԲ 544
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։