Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
ՎԱՐԱՐ
I
«վարար, հորդ»
Ծագումն անհայտ է (՞)
հ.-ե. արմատ՝ *(a)uer-
«հոսել»
Ծագումն անհայտ է: Որեւէ կապ ունի՞ հնդեւրոպական *(a)uer- «հոսել» արմատի հետ (ինչ-որ լեզվից փոխառությո՞ւն):
Բաղադրություններ եւ ածանցյալներ
գետավարար,
վարարիլ
ՎԱՐԱՐ
II
(վրիբակ)
«վավաշոտ»
Անստույգ (թերեւս)
փոխաբերաբար կապված է նախորդ՝ «վարար» իմաստի հետ:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
վարարել,
վրիբակութիւն,
վրիբակել
Տե՛ս նաեւ
ՎԱՐՍԱՄ
II
«փայտ, գավազան»
Փոխառություն (հավանաբար)
իրանական աղբյուրից: թերեւս կապ ունի բարսմունք «ճյուղերի տրցակ» բառի հետ (պաշտամունքային բառ)
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 325
Տե՛ս նաեւ
ՎԷՏ
«ծփանք, ծակ, մարմնի ճեղք»
Ծագումն անհայտ է (՞)
Կապ ունի՞ գետ բառի հետ:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
վետվետիլ,
վետվետումն
Տե՛ս նաեւ
ՎԻԹ(Ն)
(վիդ, վիդոն, բութեն)
«այծյամ»
Ծագումն անհայտ է
կապ ունենա վ(ի)թվ(ի)թալ «ոստոստել, ցատկոտել» պատկերավոր կազմության հետ
Բաղադրություններ եւ ածանցյալներ
վթիկ
ՎԻԿՆ
II
(վիգն)
««չոր» (ԲՀ)»
Անստույգ
Աճառյանը (ՀԱԲ 4, 339) նույնացնում է վիկն/վիգն բուսանվան, Հ. Ամալյանը (ԲՀ, 434) զաւրավիգն բառի վիգն-ի հետ
Մատենագիտություն
ՀԱԲ 339;
ԲՀ 434
ՎՇՈՎԵԼ
«հաւաքել (՞)»
Ծագումն անհայտ է (՞)
թերեւս կապ ունի շահել-ի հետ:
ՏԱԽՏԱՊԱՐԵԼ
«փռել, գետնի վրա պառկեցնել»
Ծագումն անհայտ է (՞)
կապ ունի՞ տախտակ բառի «մահճակալ» իմաստի հետ
Տե՛ս նաեւ
ՏԱՂ
I
(-ի)
«երգ, քերթված, բանաստեղծություն»
Ծագումն անհայտ է (թերեւս)
Թերեւս կապ ունի տաղ «խարան, նշան» բառի հետ
Բաղադրություններ եւ ածանցյալներ
տաղաչափել,
տաղաչափութիւն,
տաղասաց,
տեղերգութիւն,
տաղարան
Տե՛ս նաեւ
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։