Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«հայ» որոնման արդյունք՝ 3178 բառահոդված
· Էջ 104 / 318
ԽԱՇՆ
(-շին, -շինք, -շանց)
«ոչխարների կամ այծերի հօտ»
Ծագումն անհայտ է (՞)
Ծագումն անհայտ է (ենթաշերտային բա՞ռ)։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
խաշնադարման,
խաշնասիրութիւն,
խաշնարած,
խաշնարատ,
խաշնաւէտ,
խաշնդեղ,
խաշնտես,
խաշնահաւ
ԽԱՉ
(խայչ, խէչ), -ի, -ից
«խաչ, խաչափայտ. (փխբ.) վիշտ, չարչարանք»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *khet-
«փայտ»
(անմիջական նախաձեւ՝ *khotiō-)
հ.-ե. արմատ՝ *(s)k(h)ai-d/t-
«խփել, բռնցքահարել, հրել, խփել»
Աղբյուր՝ թրք. խաչագող
(թերեւս)
Աղբյուր՝ թրք. խաչդուռ
(թերեւս)
Աղբյուր՝ թրք. խաչեղբայր
(թերեւս)
Աղբյուր՝ թրք. խաչերկաթ
(թերեւս)
Աղբյուր՝ թրք. խաչմերուկ
(թերեւս)
Թերեւս բնիկ հնդեւրոպական՝ *khotiō- *khet- «փայտ» արմատից։ Ջահուկեանը (ՀԼՊ 147) միացնում է հնդեւրոպական *(s)k(h)ai-d/t- «խփել, բռնցքահարել, հրել, խփել» արմատի հետ՝ նրա համար նշելով ձայնաւորման եւ ձայնդարձի տարբեր տիպեր։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
խաչական,
խաչակիր,
խաչակից,
խաչել,
խաչելութիւն,
խաչամահ,
խաչափայտ,
խաչապան,
խաչկրան,
խաչվերաց,
խաչարձան,
խաչքար,
խաչագող,
խաչդուռ,
խաչեղբայր,
խաչերկաթ,
խաչմերուկ
Զուգաբանություններ այլ լեզուներում
պ.
xada «ուղիղ եւ երկար ճիւղ, ձող, կախաղան» ((հայ-իրանական զուգաբանութիւն))
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 334;
Լիդեն None;
ՀԼՊ 147
Տե՛ս նաեւ
ԽԱՉԵՆ(Ե)ԱԿ
«մի արու չորքոտանի (քարա՞յծ)»
Ծագումն անհայտ է
ԽԱՊՈՒՆ
«կամար»
Ծագումն անհայտ է
Բաղադրութիւն՝ խապունայարկ։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
խապունայարկ
ԽԱՊՏԵԼ
«այրել»
Ծագումն անհայտ է
(ԲՀ)։
ԽԱՍՐՏԻ
(բբ)
«հժարությամբ, դիտմամբ, մտադրությամբ»
Փոխառություն (թերեւս)
Աղբյուր՝ արաբ. qasdi
(թերեւս)
«դիտմամբ»
ժողովրդական ստուգաբանությամբ կապված հայ. սրտի ձեւի հետ
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 338
ԽԱՏԽԱԼ
«լուսնասերմազգի մի բույս» կամ, թերեւս, «առյուծախոտ»
Ծագումն անհայտ է (թերեւս)
եթե կապ չունի պ. xatmxālī, xatuxālī «խայտաբղետ, գույնզգույն» բառի հետ. ընդ որում արաբ. ծագման xatm-ը նշանակում է «բաղբջուկ, սիրիական վարդ»
ԽԱՐԱԲՈՒԶ
«հյուսնի քերիչ»
Ծագումն անհայտ է
ԽԱՐԱԶ
(վատաբանող մի ածական)
Ծագումն անհայտ է
Բաղադրություն՝ խարազդիմաց
Բաղադրություններ եւ ածանցյալներ
խարազդիմաց
ԽԱՐԱԶՆ
«քուրձ, մազազգեստ»
Ծագումն անհայտ է
Բաղադրություններ՝ խարազնազգեաց, խարազնազգեստ, խարազնաւոր
Բաղադրություններ եւ ածանցյալներ
խարազնազգեաց,
խարազնազգեստ,
խարազնաւոր
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։