Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«ահ» որոնման արդյունք՝ 1859 բառահոդված · Էջ 104 / 186
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 441, սյունակ 1 Էջ 441
ՀԱՄԱՐ I (-ոյ, -ու) «համար, թիվ, հաշիվ, քննություն, համեմատություն, ենթադրում»
Փոխառություն
Աղբյուր՝ իրան. *hamār
իրանական աղբյուրից
Բաղադրություններ եւ ածանցյալներ
համարիլ, համարողութիւն, անհամար, յոգնահամար
Նոր՝
համարակալ, համարակալութիւն, համարիչ, համարում, մարդահամար
Մատենագիտություն
H. AG 178; Աճ. ՀԱԲ 22
Էջ 441, սյունակ 1 Էջ 441
ՀԱՄԱՐԱԿԱՐ (-ի) (սխալ՝ համակար) «հաշվարբան, հաշվապահ»
Ստուգաբանություն
Էջ 442, սյունակ 1 Էջ 442
ՀԱՄԲԱՐԱՊԱՆ «մթերանոցապահ, մթերանոցի պահապան»
Փոխառություն
Աղբյուր՝ իրանական *hambārāpān
հմմտ. հայ. (<իրան.) ամբար (համբար) եւ -պան
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 24
Էջ 442, սյունակ 1 Էջ 442
ՀԱՄԲԱՒ (-ոյ, -ու, -ի, -աց) «համբավ, հռչակ, լուր»
Փոխառություն
հ.-ե. արմատ՝ *bha- «խոսել»
Աղբյուր՝ իրանական *ham-bav
bav-ի համար հմմտ. խոտ.-սակ. pra-vā- «զրույց» (<հնդեւրոպական *bha «խոսել», հայ. բա-մ):
Բաղադրություններ եւ ածանցյալներ
համբաւել, համբաւաւոր, համբաւակոծ, համբաւահան, համբաւատենջ, չարահամբաւ, բազմահամբաւ, բարեհամբաւ
Զուգաբանություններ այլ լեզուներում
խոտ.-սակ. pra-vā- «զրույց»
Մատենագիտություն
Bailly None; DKS 294; Ջահ. ՀԼՊ 530
Էջ 442, սյունակ 1 Էջ 442
ՀԱՄԲՈՅՐ (-ի, -ից, ուշ՝ նաեւ -ոյ) «համբույր»
Փոխառություն
Աղբյուր՝ իրանական *hambōδ
Բաղադրություններ եւ ածանցյալներ
համբուրել, անհամբոյր, բարեհամբոյր, ուղղահամբոյր, դառնահամբոյր, ժամահամբոյր
Զուգաբանություններ այլ լեզուներում
սողդ. (մնք.) 'nβyδ
Մատենագիտություն
Ջահ. ՀԼՊ 530
Էջ 442, սյունակ 1 Էջ 442
ՀԱՄԵՄ (-ոյ, -ի, -աց) (ուշ՝ համիմ, համհամ) «համեմող բույս (գինձ, սամիթ եւ այլն)»
Բնիկ հնդեւրոպական
Ծագում է համ բառից՝ կրկնությամբ կամ -եմ ածանցով (հմմտ. խոհեմ):
Բաղադրություններ եւ ածանցյալներ
համեմել, համեմունք, համեմական, համեմիչ, հացահամեմ
Էջ 443, սյունակ 1 Էջ 443
ՀԱՄԻՇԱԲԱՀԱՐ «վաղենակ, նարգիզ»
Փոխառություն
Աղբյուր՝ պ. hamīša-bahār
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 27
Էջ 443, սյունակ 1 Էջ 443
ՀԱՄՀԱՐԶ (-ի, -աց) (համահարզ, սխալմամբ` համհարց) «թիկնապահ»
Փոխառություն
Աղբյուր՝ մ. պ. hamharz
իրանական աղբյուրից
Մատենագիտություն
H. AG 177; Աճ. ՀԱԲ 27
Էջ 443, սյունակ 1 Էջ 443
ՀԱՄՈԶ «համոզված, հլու»
Փոխառություն
Աղբյուր՝ պ. ham(m)oz «սովորեցնել, խրատել, ընտելացնել»
բայի ներկայի հիմք
Բաղադրություններ եւ ածանցյալներ
համոզել, համոզիչ, չարահամոզ, համոզում, համոզմունք
Էջ 443, սյունակ 1 Էջ 443
ՀԱՄՈՒՌ(Ն) «խումբ, բազմություն»
Անստույգ
Կամ փոխառություն իրանական աղբյուրից կամ կազմություն համ- նախածանցով եւ ուռ(ն) անծանոթ արմատով։ ուռ «ճյուղ» եւ ուռ «ուռուցք» արմատները իմաստով հեռու են։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
միահամուռ