Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«ագ» որոնման արդյունք՝ 4294 բառահոդված
· Էջ 104 / 430
ԶԻԿՕՂ
(զեկօղ)
««նկատող» (եւ «նիկարացող(?)»)»
(ԲՀ)
Անստույգ (՞)
ԶԻՏԱՌ
«կեղծ աբեղա»
Ծագումն անհայտ է
ԶԻՏԱՌՈՒԹԻՒՆ
«վիճաբանություն, հակաճառություն, հերքում»
Անստույգ (թերեւս)
թերեւս պիտառութիւն բառի սխալագրությունը։
ԶԻՐ
«մի դեղաբույս»
Ծագումն անհայտ է
Բաղադրություններ եւ ածանցյալներ
զիրտակ
ԶԻՒՇ
(զոշ)
«խլուրդ»
(ԲՀ)
Ծագումն անհայտ է
ԶԼԱՔԱՐԹ
«շեշաքար, որով մագաղաթ են կոկում»
Անստույգ (թերեւս)
թերեւս զլաքարդ (զլաքար՝ -դ հոդով), այսինքն՝ զլաքար՝ որպես քարի տեսակ (ի՞նչ է զլ- կամ (գ)-լա)։
ԶԼՈՒԹԵԼ
(զլութելի ձեւում)
«կծել, կծոտել»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *leu-
«կտրել, լուծել»
(անմիջական նախաձեւ՝ *լութ)
*-th աճականով
Կազմված է գ- նախածանցով՝ ինչ-որ *լութ արմատից, որ հազիվ թե ծագի հնդեւրոպական *leu- «կտրել, լուծել» արմատից՝ *-th աճականով։
ԶՍԱՅ
«դժվարաշնչություն, շնչահեղձություն»
(բբ)
Ծագումն անհայտ է
ԶՄԱՅԼԻԼ
(զմայլանալ)
«հագենալ, հիանալ, սքանչանալ»
Բնիկ հնդեւրոպական (հավանաբար)
հ.-ե. արմատ՝ *mel-
«փափուկ, մեղմ, հրապուրիչ»
(անմիջական նախաձեւ՝ *m-el-)
*-l- աճականով ձեւից
կազմված է զ- ածանցով *մայլ արմատից, որ, ինչպես ցույց է տվել Աճառյանը, կապ չունի արաբական ծագման բարբառային մայլ (մայիլ) «զմայլված» արմատի հետ։ Հնարավո՞ր է արդյոք կապը հնդեւրոպական *m-el- «փափուկ, մեղմ, հրապուրիչ» արմատի հետ, որի *-l- աճականով ձեւից ծագում են պրուս. miels, լիտվ. mielas «սիրելի, հաճելի», ռուս. милый «սիրելի համակրելի», այլեւ (ոչ *-l- ով) հ. հնդկ. miēdhā, ավ. myarla «զոհախնջույք» բառերը:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
զմայլական,
զմայլութիւն,
զմայղութիւն
Նոր՝
զմայլելի, գեղազմայլ, հոգեզմայլ
զմայլելի, գեղազմայլ, հոգեզմայլ
Զուգաբանություններ այլ լեզուներում
պրուս.
miels «սիրելի, հաճելի»
լիտվ.
mielas «սիրելի, հաճելի»
ռուս.
милый «սիրելի համակրելի»
հ. հնդկ.
miēdhā (ոչ *-l- ով)
ավ.
myarla «զոհախնջույք»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 99
ԶՄԲԱՂ
(զմբադ)
«հոգս, մտատանջություն, վայելք (՞)»
Բնիկ հնդեւրոպական (՞)
հ.-ե. արմատ՝ *al-
«թափառել, մոլորվել, հուզվել»
բաղկացած լինի զ- ածանցից եւ հնդեւրոպական ծագման (ը)մբ-ամբ- (ամբողջ բառում) եւ *ալ-*al- «թափառել, մոլորվել, հուզվել» բաղադրիչներից
Բաղադրություններ եւ ածանցյալներ
զմբաղիլ
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։