Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
Արդյունք՝ 11298 բառահոդված (շտեմարանում ընդհանուր՝ 11298)
· Էջ 1036 / 1130
Արտահանման համար ընտրեք որեւէ զտիչ (լեզու, ծագում, կասկածելիություն կամ բառ)
ՈՒՌ
III
«բարձ»
(°)
Ստուգաբանություն (թերեւս)
Եթե իրոք ունի «բարձ» իմաստը, ուռ «ուռած տեղ» արմատի մի առումն է
ՈՒՌԱՆ
«վառարան» կամ «աշտարանակ»
Ստուգաբանություն
հ.-ե. արմատ՝ *uer-
«վառել»
ստորին ձայնդարձից` *- s- աճականով
ՈՒՌԻ
«հպարտ»
(ԲՀ)
Ստուգաբանություն (թերեւս)
կապ ունի ուռ «ուռչելը» արմատի հետ
ՈՒՌԿԱՆ
(բ. վարկան)
«ուռկան»
Ստուգաբանություն (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *uer-
«կապել, կցել, կախել»
(անմիջական նախաձեւ՝ *ur-)
ստորին ձայնդարձի (*ur-) արտացոլում
կարելի է առանձնացնել կան-ը որպես վերջածանց, իսկ ուռ-ը դիտել որպես հնդեւրոպական *uer- «կապել, կցել, կախել» արմատի ստորին ձայնդարձի (*ur-) արտացոլում (վարկան ձեւը իրանական ծագո՞ւմ ունի)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ուռկանել,
ուռկանարկ,
ուռկանաւոր,
ուռկանաւորել
ՈՒՌՆԱՅ
(դուռնա՞յ, բուռնա՞յ)
«մի թռչուն (կռունկ) (՞)»
Փոխառություն (՞)
Աղբյուր՝ թուրք. turna
(եթե ճիշտ են դուռնայ կամ բուռնայ վերականգնումները)
ծագում է թուրք. turna ձեւից
ՈՒՍ
I
(-ոյ)
«ուս»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *omso-
«ուս»
բնիկ հնդեւրոպական՝ *omso- «ուս» ձեւից
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ուսել,
ուսանոց,
ուսակ
Նոր՝
ուսադիր
ուսադիր
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ.
amsa-
հուն.
ὤμος
լատ.
umerus «ուս»
հ. իռլ.
ass «լեռնաշղթա»
Մատենագիտություն
H. AG 484;
Աճ. ՀԱԲ 609
Տե՛ս նաեւ
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։