Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
Արդյունք՝ 11298 բառահոդված (շտեմարանում ընդհանուր՝ 11298)
· Էջ 1031 / 1130
Արտահանման համար ընտրեք որեւէ զտիչ (լեզու, ծագում, կասկածելիություն կամ բառ)
ՈՒԼՈՒ
«դեղձ»
(ԲՀ)
Փոխառություն
Աղբյուր՝ պ. hulu
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 593
ՈՒԼՈՒԳ
«ջոկ, երամակ»
(բբ)
Փոխառություն (թերեւս)
Աղբյուր՝ թյուրք. yəlqə
(թերեւս)
«երամակ»
թյուրքական աղբյուրից
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 593
ՈՒԼՈՒԼԱԼ
«լալ, ողբալ»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *el-
(անմիջական նախաձեւ՝ *ol-ol-)
կրկնավոր բնաձայնական արմատից
կրկնավոր *ol-ol-` *el- բնաձայնական արմատից, որից նաեւ ողող-անալ (տե՛ս)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ողող-անալ
Տե՛ս նաեւ
ՈՒԽ
«փակ»
(բբ)
Ծագումն անհայտ է
ՈՒԽԶԱՐ
«մթնոլորտային շերտ, որ, ըստ հների, առաջ է բերում օդերեւույթներ»
Ծագումն անհայտ է
ՈՒԽՏ
(-ի, -ից)
«ուխտ, դաշինք, միաբանություն, վանք, ուխտ»
Փոխառություն
Աղբյուր՝ իրանական *uxt
Աղբյուր՝ ավ. uxti
«խոսք, ասված բան»
իրանական աղբյուրից՝ *uxt
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ուխտել,
ուխտաւոր,
ուխտադրուժ,
ուխտադիր,
ուխտակալ
Մատենագիտություն
H. AG 216;
Աճ. ՀԱԲ 593
ՈՒՃԱՂԵԼ
«առաջնորդել»
(ԲՀ)
Անստույգ
Ծագումն անհայտ է
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ուճաղեցումն
ՈՒՂԵՂ
(-ոյ, ուղ՝ -ի, -ից)
(ուղիղ, ուղխղ)
«ուղեղ, ծուծ, ոսկրածուծ»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *seu-
«հյութ»
(անմիջական նախաձեւ՝ *seu-lo-)
բնիկ հնդեւրոպական՝ *seu-lo-` *seu- «հյութ» արմատից
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ուղղածուծ,
ուղղալից,
ուղղաբոյն,
պարզուղեղ,
ուղեղատապ,
ողնուղեղ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն.
ὕλη «նստվածք»
լիտվ.
sulà «ծառի հյութ, խեժ»
ՈՒՂԵՐՁ
(ողերձ, ըղերձ, ըղորձ, օղերձ)
«նվեր, բեռ հակ»
Ծագումն անհայտ է
հազիվ թե կապ ունենա ուղի բառի հետ
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ուղերձել,
ուղերձան,
ուղերձումն,
ըղերձել,
ողերձել
Տե՛ս նաեւ
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։