Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«ահ» որոնման արդյունք՝ 1859 բառահոդված · Էջ 103 / 186
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 439, սյունակ 1 Էջ 439
ՀԱՂ I «կից, միասին, հար»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *pel-n- «կապել» (անմիջական նախաձեւ՝ *pol-na-)
«կապել» արմատից
Բաղադրություններ եւ ածանցյալներ
հաղորդ, հաղորդակից, հաղորդեմ (-իմ), հաղորդակցութիւն, դիւահաղորդ, զուգահաղորդութիւն, զուարճահաղորդ, հաղորդութիւն, հաղորդատուփ
Էջ 439, սյունակ 1 Էջ 439
ՀԱՂ II «անգամ»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *pel- «խփել»
արմատից. հմմտ. լատ. pello «խփել, ցնցել», հուն. πάλλω «ցնցել»
Բաղադրություններ եւ ածանցյալներ
միահաղ, միահաղոյն, համահաղոյն
Զուգաբանություններ այլ լեզուներում
լատ. pello «խփել, ցնցել»
հուն. πάλλω «ցնցել»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 13-14
Էջ 440, սյունակ 1 Էջ 440
ՀԱՃ I -ոյ «բարեհաճ, հաճույք»
Փոխառություն
հ.-ե. արմատ՝ *sek- «հետեւել»
Աղբյուր՝ իրանական *hač
իրանական աղբյուրից՝ *hač (<հնդեւրոպական *sek- «հետեւել» արմատից՝ իմաստի փոփոխությամբ) (ըստ Մեյեի)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
հաճել(-ի), հաճոյ, հաճոյք, հաճոյակատար, հաճեցուցիչ, հաճութիւն, հաճութիւն, տհաճ, տհաճել, անձնահաճ, մարդահաճոյ, մտահաճոյ, ինքնահաճ, կամահաճ
Էջ 440, սյունակ 1 Էջ 440
ՀԱՃԵԼՔ «հարս ու փեսայի բազմելու տեղ, գահավորակ»
Փոխառություն
Աղբյուր՝ թրք. hačle
հարմարեցված հայ. -ելք ածանցին
Էջ 440, սյունակ 1 Էջ 440
ՀԱՄ I -ոյ «համ, կարգուկանոն»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *sap- «համ առնել, ընկալել» (անմիջական նախաձեւ՝ *sapmo-) եթե վերջինը չի տալիս *հատմ
արմատից, որի անածանց ձեւն է *sap'b- «համ առնել, ընկալել»
Բաղադրություններ եւ ածանցյալներ
համեղ, համեղահամ, համահամ, համտեսել, համեստ, համեստաբարոյ, անհամ, անհամիլ, քաղցրահամ, բարեհամ, սրբահամ, գինեհամ, դառնահամ, լեղահամ
Նոր՝
համեստափայլ, անհամեստութիւն
Զուգաբանություններ այլ լեզուներում
լատ. sapio «ճաշակ ունենալ կամ զգալ, լինել խելացի, բանական»
Մատենագիտություն
Pok. IEW 880; Ջահ. ՀԼՊ 146, 189
Էջ 440, սյունակ 1 Էջ 440
ՀԱՄ- (հան-, հոմ-, հունաբան ձեւերում՝ ան-, ամ-) «միեւնոյն, համայն, ամբողջովին, շատ»
Փոխառություն (՞)
Աղբյուր՝ իրանական ham- (թերեւս)
Աղբյուր՝ իրանական han- (թերեւս)
թերեւս մասամբ խառնված բնիկ ձեւերի հետ, մասամբ՝ ձեւափոխված հուն. άμός-ի ազդեցությամբ: Իրան. եւ հուն. ձեւերը գալիս են հնդեւրոպ...
Բաղադրություններ եւ ածանցյալներ
համալսել, համաչափ, համապայծառ, համարձակ, համբարձումն, համբերել, համբերութիւն, համայն, հանդէպ, հանդիպիլ, հանդիսակ, հանուր, հանրական, ընդհանուր, հոմերամ, հոմազգի, հոմասեռ, հոմատոհմ, հոմատեսակ, հոմացել, հոմահայր, հոմիլ, ամփոփ, համազգեստ, համակարծիք, համակիր, համապատասխան
Էջ 441, սյունակ 1 Էջ 441
ՀԱՄԱԿԴԵՆ «կրոնագետ, զրադաշտական ուսմունքը լիովին իմացող»
Փոխառություն
Աղբյուր՝ մ. պ. *hamākdēn
իրանական աղբյուրից
Մատենագիտություն
H. AG 177; Աճ. ՀԱԲ 20; Ջահ. ՀԼՊ 529
Էջ 441, սյունակ 1 Էջ 441
ՀԱՄԱՀԻՄ «ռեհան (ընտանի)»
Փոխառություն
Աղբյուր՝ արաբ. hamāhim
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 20
Էջ 441, սյունակ 1 Էջ 441
ՀԱՄԱՇԱՀՐԻ «համաքաղաքացի»
Փոխառություն
Աղբյուր՝ պ. hamšahrī
հայ. -ա- հոդակապով
Էջ 441, սյունակ 1 Էջ 441
ՀԱՄԱՍՊՐԱՄ (համսպրամ, համասփրամ, համասպրան) «մեխակազգի մի ծաղիկ»
Փոխառություն
Աղբյուր՝ իրան. ham(a)spram
իրանական աղբյուրից՝ ham(a)spram. ժողովրդական ստուգաբանությամբ՝ համասփիւռ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հայ. շահասպրամ
մ. պ. sp(a)ram
պ. siparam isparam «ռեհան»
սողդ. sprywm (sparymak) «ծաղիկ»
Մատենագիտություն
H. AG 177; Աճ. ՀԱԲ 21; Ջահ. ՀԼՊ 529