Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«ագ» որոնման արդյունք՝ 4294 բառահոդված · Էջ 103 / 430
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 237, սյունակ 1 Էջ 237
ԶԵՐԴԵԽԵԼ (զերթեխել) «թողնել, անցնել, զանց առնել»
Ծագումն անհայտ է
Անստույգ բառ:
Էջ 237, սյունակ 1 Էջ 237
ԶԵՐԴՈՒԱԾ «գինու քաղցուի երեսի փրփուր»
Անստույգ
Եթե լերդուած ձեւի սխալագրություն չէ, ապա կազմված է *զերդել անհայտ բայից՝ -ուած ածանցով:
Տե՛ս նաեւ
Էջ 237, սյունակ 1 Էջ 237
ԶԵՐԵՀԻ «ընթերակա» (ԲՀ)
Ծագումն անհայտ է
Էջ 237, սյունակ 1 Էջ 237
ԶԵՐԾ «զերծ, զատ, ազատ»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *serg- «արձակել» զ- ածանցով
Կազմված է զ- ածանցով՝ թերեւս բնիկ հնդեւրոպական *երծ արմատից, որ ծագում է serg- «արձակել» ձեւից: Պոկոռնու բառարանում (Pok. IEW 1, 900-901) հնդիրանական բառերը բերված են *selg- արմատի տակ, եւ հայերենը չի տրված (հայերենում *l > ր հնչյունափոխություն չկա). դրա փոխարեն բերված են հ. հոլ. selg «որս», մ. վ. գ. selken «կաթիլ-կաթիլ թափվել», հ. անգլ. solcen «ծույլ» զուգահեռները, որոնք Աճառյանը արդարացիորեն կասկածելի համարում:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
զերծանել, զերծուլ, զերծուցիչ, մորթազերծ, արագազերծ, դիազերծ, դյուրազերծ, անզերծանելի, մեհենազերծ, սեղանազերծ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ. sarjati «արձակում է, հոսում է, թափում է»
ավ. harǝz «արձակել, թողնել»
Մատենագիտություն
H. AG 446; Աճ. ՀԱԲ 92; Pok. IEW 900-901
Էջ 238, սյունակ 1 Էջ 238
ԶԷԹ «վերնագիր» (ԲՀ)
Անստույգ
Զեդ «վերագիր» բառի աղաւաղուած ձեւը
Մատենագիտություն
Ամալյան, ԲՀ 368
Էջ 238, սյունակ 1 Էջ 238
ԶԷՆ (-ու, ուշ` նաեւ -ի, -ից, -աց) «զէնք»
Փոխառություն
Աղբյուր՝ մ. պ. zēn
Աղբյուր՝ ավ. zaēna
Իրանական աղբիւրից: հմմտ. մ. պ. zēn, աւ. zaēna, այլեւ zēnāvar «զինուած»
Բաղադրություններ եւ ածանցյալներ
զէնընկեց, զինել, զինուոր, զինուորական, զինուորիլ, զինակիր, զինապետ, զինահարիլ, միազէն, մեհնազինել, ոսկիազէն, պատենազէն, գաղտազէն, ապազէն, անզինահար, զինակոչ, զինավաճառ, զինարան, զինավարժութիւն, զինուորագրութիւն
Մատենագիտություն
H. AG 151; Աճ. ՀԱԲ 94
Էջ 238, սյունակ 1 Էջ 238
ԶԷՐԱՅ «նվէր» կամ «առաջին» (ԲՀ)
Ծագումն անհայտ է
Էջ 238, սյունակ 1 Էջ 238
ԶԻԳԱՅ «անտառ» (ԲՀ)
Ծագումն անհայտ է
Էջ 238, սյունակ 1 Էջ 238
ԶԻԳՆ «մի ձուկ»
Ծագումն անհայտ է
Էջ 238, սյունակ 1 Էջ 238
ԶԻԿ «եզրագիծ, եզերք»
Փոխառություն
Աղբյուր՝ արաբ. zīq
Մատենագիտություն
H. AG 265; Աճ. ՀԱԲ 95