Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«Թ» որոնման արդյունք՝ 9186 բառահոդված
· Էջ 103 / 919
ԱՌԻՆԿ
«հարինգ, տառեխ»
Փոխառություն
Աղբյուր՝ իտալ. aringa
Փոխառություն (նոր)։
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 259
ԱՌԻՍ
«Մարս (Հրատ) մոլորակը»
(աստղաբաշխական)
Փոխառություն
Աղբյուր՝ հուն. Άρης
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 259
ԱՌԻՒԾ
(-ու, -ունք, ուղ՝ -ոյ)
(առեւծ, առեաւծ, մ. հայ. առոյծ)
«առյուծ, մի համաստեղություն, երաժշտական մի եղանակ»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *reug-
«մռնչալ»
Թերեւս հայկական կազմություն բնիկ հնդեւրոպական արմատից։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
առիւծաբար,
առիւծագոյն,
առիւծակորիւն,
առիւծանալ,
առիւծենի,
մրջնառիւծ,
գետնառիւծ
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 259
ԱՌԻՒՔ
«առաստաղ»
Բնիկ հնդեւրոպական (՞)
հ.-ե. արմատ՝ *rei-
«հենել»
(անմիջական նախաձեւ՝ *rei-k-)
*-k ածականով
Զուգաբանություններ այլ լեզուներում
շվեդ. բրբ.
ri «ձող»
մ. վ. գ.
ric «հորիզոնական պատվանդան, ձող» ((՞))
Մատենագիտություն
Աղայան ԲՍՀ 28
ԱՌԼՈԹԱՆԻԼ
«փախչել, ապաստանել, ապավինել»
Ծագումն անհայտ է
ԱՌՆԱԿ
«հոգեառ ոգի, գրող»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հայկական կազմություն՝ առնել բայից։ Աճառյանը (ՀԱԲ 1, 261) համարում է ասորական փոխառություն՝ harnāgā «շնագայլ» բառից, որ ձեւով եւ իմաստով հեռու է
Բաղադրություններ եւ ածանցյալներ
առնակատոր,
առնակային,
առնակաշուն
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 261
ԱՌՆԵԼ
(ար-, կատ. արար)
«անել, գործել, կատարել, ստեղծել, շինել, վերծանել»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *ar-
«հարմարեցնել»
արմատից. հմմտ. հուն. άραρίσκω (=հայ արարի) «դնել, ամրացնել, կցել, հարմարեցնել», թոխ. Ա ihharwār «պատրաստ»
Բաղադրություններ եւ ածանցյալներ
առնելի,
ապառնի,
արար,
արարած,
արարուած,
խորտակարար,
խորանարար,
խոյրարար,
բարերար,
չարարար,
չարարարել
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն.
άραρίσκω «դնել, ամրացնել, կցել, հարմարեցնել» (=հայ արարի)
թոխ. Ա
ihharwār «պատրաստ»
Մատենագիտություն
H. AG 420;
Աճ. ՀԱԲ 262
ԱՌՆԵՏ
(-ի, -ից)
«առնետ, մեծ մուկ»
Փոխառություն
Աղբյուր՝ ասոր. arnā’ā
բրբ. մի ձեւից, որ ուներ -t
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 262
ԱՌՈԳ
«աղբյուր, ոռոգիչ ջուր»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *sreu-
«հոսել»
(անմիջական նախաձեւ՝ *srov-)
առոգ-, ոռոգ- «ոռոգում». արմատից. հմմտ. հ. հնդկ. srávati «հոսում է», srava «հոսելը», ռուս. струя «հոսանք»
Բաղադրություններ եւ ածանցյալներ
առոգ(ան)ել,
առոգումն,
առոգանութիւն,
ոռոգ(ան)ել,
ոռոգումն,
արիւնոռոգ,
ճշմարտոռոգ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ.
srávati «հոսում է»
հ. հնդկ.
srava «հոսելը»
ռուս.
струя «հոսանք»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 263
Տե՛ս նաեւ
ԱՌՈՅԳ
(առոգ, առուգ, ոռոգ)
«առույգ, աշխույժ, կայտառ»
Փոխառություն
Աղբյուր՝ իրանական ոյժ
Կազմված է առ- նախածանցով՝ առանձին չհանդիպող ոյժ արմատից, որը իրանական ծագման ոյժ արմատի տարբերակն է (գ/ժ հերթագայությունը հատուկ է իրանական լեզուներին)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
առոյգաբարձ,
առոյգանալ,
առոյգութիւն,
առոյգազաւակ,
առոզանալ,
առոզանձն,
առոզավարժ,
առոզութիւն,
առուզանալ,
առուգութիւն,
առոգագոյն,
ոռոզանալ
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 263
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։