Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
ՏՈՒՐ
(տելի, տոյլի)
«խաղողի որթ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ ուստարտ. uduli (uldi)
«խաղողի այգի»
Հազիվ թե կապ ունենա ուստարտ. uduli (uldi) «խաղողի այգի» բառի հետ (փոխառութիւն)։ հմմտ. նաեւ ուտիերեն tul «խաղող»
Զուգաբանություններ այլ լեզուներում
ուտիերեն
tul
«խաղող»
ՏՈՌՆ
I
(-ին, ունք, -անց)
«թոկ, չվան, կապանք»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *derbh-
«ոլորել»
(անմիջական նախաձեւ՝ *dorbh-)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
տոռնիլ
Մատենագիտություն
Pok. IEW 212
ՏՈՌՔ
««?» (տոռք եւ մասարն վերամբարձ առնելով կապակցության մեջ)»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Անստույգ բառ
ՏՈՐՄ
I
««խումբ» (հատկապես՝ «նավախումբ»)»
Ստուգաբանություն ()
Տարմ-ի ձայնդարձային ձեւը
Բաղադրություններ եւ ածանցյալներ
տորմիղ,
նաւատորմ,
նաւատորմիղ,
նաւատորմիլ
Տե՛ս նաեւ
ՏՈՒԱՅՏԵԼ
«տառապել»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
հ.-ե. արմատ՝ *dāu-/du-
«այրել, տանջել»
Կապ ունի՞ հնդեւրոպական *dāu-/du- «այրել, տանջել» արմատի հետ։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
տուայտանք,
տուայտութիւն
ՏՈՒՆԿ
-ոյ
(տունգ)
«տունկ, ծառ, բույս, տնկում»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Հազիվ թե կապ ունենա տուն բառի հիմքում ընկած փոխաբերական իմաստներից մեկի հետ
Բաղադրություններ եւ ածանցյալներ
տնկել,
տնգել,
տնկաբեր,
տնկակից,
տնկարկ,
տնկանելի,
նորատունկ,
ծառատունկ,
մանրատունկ,
մարդատունկ,
որթատունկ,
կենդանատունկ
Տե՛ս նաեւ
ՏՌԱՅ
«մարմնի մի անդամ»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Մալխասյանցը (ՀԲԲ 4, 441) գրում է «գուցե նստատեղ», այսինքն՝ կապում է տոռլ բայի հետ
Մատենագիտություն
ՀԲԲ 441
Տե՛ս նաեւ
ՑԱՅԵԼ
«ողողել, մաքրաջրել»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *sk'āi-
«թույլ լույս արձակել»
(անմիջական նախաձեւ՝ *sk'əi-)
Կապ ունի՞ հնդեւրոպական *sk'āi-՝ *sk'əi- «թույլ լույս արձակել» արմատի հետ.
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. իսլ.
skirr, skir
«թափանցել, լուսավոր, մաքուր»
ՑԱՐԱՄԻ
«ցարամի, սպիտակ կեչի»
Ստուգաբանություն (անստույգ)
հ.-ե. արմատ՝ *k'er-
«աճել»
Կապ ունի՞ հնդեւրոպական *k'er- «աճել» արմատի հետ, որից՝ հայ. սեր, սերել, սերմ։
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։