Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«առ» որոնման արդյունք՝ 7635 բառահոդված
· Էջ 102 / 764
ԲԱՆՋԱՐ
(-ոյ, ուլ՝ -ի, -ից, -աց)
«կանաչեղէն, ուտելի խոտաբոյս (ուլ՝ ձկնդեղ, բազուկ)»
Անստույգ
Հազիվ թե կապ ունի հնդեւրոպական *bhendh- «կապել» արմատի հետ: Թրք. panjar, վրաց. banjar եւ այլ նման բառերը Աճառյանը (ՀԱԲ 1, 409) համարում է հայերենից փոխառյալ:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
բանջարիկ,
բանջարեղեն,
բանջարաճաշակ,
բանջարակեր,
բանջարաճաշակութիւն,
բանջարանոց
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 409
ԲԱՆՏ/Ղ
(-ի, -ից)
«բանտ, զնդան, դատապարտվածների արգելարան, կապանք»
Փոխառություն
Աղբյուր՝ իրանական *band
Աղբյուր՝ ավ. banda
«կապանք, շղթա»
Աղբյուր՝ պ. band
«կապ, շղթա»
Աղբյուր՝ սողդ. βand
«բանտ»
Փոխառութիւն իրանական աղբիւրից՝ *band: Հմմտ. ավ. banda «կապանք, շղթա», պ. band «կապ, շղթա», սողդ. βand «բանտ»:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
բանտակալ,
բանտական,
բանտամուտ,
բանտարան,
բանտապետ,
բանտարգել
Նոր՝
բանտարկել, բանտարկութիւն
բանտարկել, բանտարկութիւն
Մատենագիտություն
H. AG 117;
Աճ. ՀԱԲ 410
ԲԱՇ
(բարշ, -ի, փաշ)
«ձիու եւ այլ կենդանիների պարանոցի մազափունջ»
Փոխառություն
Աղբյուր՝ իրանական < *brša-), մ. պ. buš, պ. buš, paš, թելուգ. bušk
Աղբյուր՝ սողդ. βarš
Փոխառութիւն իրանական աղբիւրից. հմմտ. մ. պ. barōša-, սողդ. βarš (<*brša-), մ. պ. buš, պ. buš, paš, թելուգ. bušk:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
բաշահատ,
երկայնաբաշ
Մատենագիտություն
H. AG 118;
Աճ. ՀԱԲ 410
ԲԱՇԽ
I
(-ի, -ից)
«բաշխված ողորմութիւն, հարկ, տուրք»
Փոխառություն
Աղբյուր՝ իրանական (՞)
Աղբյուր՝ ավ. baxš-
«բաժին հանել»
Աղբյուր՝ պ. baxš
«բաժին, մաս»
Փոխառութիւն իրանական աղբիւրից. հմմտ. ավ. baxš- «բաժին հանել», պ. baxš «բաժին, մաս»:
Մատենագիտություն
H. AG 118;
Աճ. ՀԱԲ 411
ԲԱՇԽ
II
(բաղշ, այլեւ բաշոր)
(բաղշ, բաշոր)
«խնկեղեգ, բաղշտակ»
Փոխառություն
Աղբյուր՝ պրսկ. važax
«կարդացված՝ važx»
Փոխառութիւն՝ պրսկ. važax (կարդացված՝ važx):
Բաղադրություններ եւ ածանցյալներ
բաշխստակ,
բաղշտակ
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 411
ԲԱՇԽԻՇ
«նվեր, ընծա, պարգեւ»
Փոխառություն
Աղբյուր՝ մ. պ. baxšišn
(եթե ուղղելի չէ բաշխել)
Աղբյուր՝ պ. baxšiš
(եթե ուղղելի չէ բաշխել)
Փոխառութիւն՝ մ. պ. baxšišn, պ. baxšiš:
Մատենագիտություն
H. AG 118;
Աճ. ՀԱԲ 412
Տե՛ս նաեւ
ԲԱՇԿՈՒԼ
«մի թռչուն»
Ստուգաբանություն
Ուղղելի է բալկուլ, որ կա Լոռու բարբառում:
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 412
ԲԱՌԱ(Ն)Չ/Զ
(բառաչ)
«բառաչ»
Բնաձայն
Բնաձայնական կազմութիւն: բառանչ/զ եւ բառաչ ձեւերը տրված են առանձին:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
բառանչել,
բառաչել,
բառանչ/զիւն,
բառաչումն,
անբառաչ,
միաբառաչ
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 413
ԲԱՌԵՂ
«պատատուկ դաշտային»
(բարբառային)
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *bhar-
«ցցված բան»
(անմիջական նախաձեւ՝ *bhar-s-, *bhor-s-, *bhr-s-)
Թերեւս բնիկ հնդեւրոպական՝ *bhar-s-, այլեւ՝ *bhor-s-, *bhr-s- (*bhar- «ցցված բան») արմատից:
ԲԱՌՆԱԼ
(կտր. բարձի)
«բարձրացնել, վրան առնել, ջնջել, վերացնել»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *bhergh-
«բարձր»
(անմիջական նախաձեւ՝ *bhrg'h-na-)
Բնիկ հնդեւրոպական՝ *bhrg'h-na-` *bhrg'h-, *bherg'h- «բարձր» արմատից: հմմտ. բարձ:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
բառնալիք,
ամբառնալ,
դժուարամբառնալի,
համբառնալ,
բարձումն,
բարձիչ,
բարձուցանել,
բարձակրել,
բարձիթողի,
բեռնաբարձ,
մանկաբարձ,
ամբարձի,
հոգաբարձու,
ամբարձ,
ամբարձումն,
վերամբարձ,
համբարձումն,
բնաբարձ,
գերամբարձ
Մատենագիտություն
H. AG 428;
Աճ. ՀԱԲ 414
Տե՛ս նաեւ
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։