Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
Արդյունք՝ 11298 բառահոդված (շտեմարանում ընդհանուր՝ 11298)
· Էջ 1018 / 1130
Արտահանման համար ընտրեք որեւէ զտիչ (լեզու, ծագում, կասկածելիություն կամ բառ)
ՏՐՄՈՒՍ
(տրմոստ)
«փոցխ»
Փոխառություն
Աղբյուր՝ թիւրքական tərməq
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 437
ՏՐՄՈՒՂ
(-ի)
(կրմուղ)
«տրմուղ, անփորձ»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *dus-
«ժխտական նախածանց»
(անմիջական նախաձեւ՝ *dur-)
տր- = հ. հնդկ. dur- (ժխտական) եւ մուղ (մղել) բաղադրիչներից
Բաղադրություններ եւ ածանցյալներ
տրմղութիւն,
կրմղութիւն
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ.
dur- «ժխտական»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 437
ՏՐՈՃ
(-ի -ից)
«տրոհում, բաժանում»
Փոխառություն (թերեւս)
փոխառութիւն իրանական աղբիւրից
Բաղադրություններ եւ ածանցյալներ
տրոհել,
տրոհութիւն,
տրոհում,
տրոհարկել,
գերատրոհ,
եռատրոհ,
տարատրոհել
ՏՐՈՅԶ
«կողոպուտ, հափշտակում»
Փոխառություն (թերեւս)
թերեւս իրանական աղբիւրից
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ա(ղ)խատրոյզ,
աշխատրոյժ,
ախատրոյժ,
ախատրոզել
ՏՐՈՒՊ
(-ի, -աց)
(բուպ)
«փոքր, նուաստ»
Ծագումն անհայտ է
Աճառյանը (ՀԱԲ 4, 439) համարում է բնիկ հնդեւրոպական՝ համեմատելով հ. սլավ. drobiti «մանրել» ձեւի հետ, որ սակայն, բխեցնում են *drob- «մանրել, փշրել» արմատից եւ որ չի կարող տալ հայ. տրուպ։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
տրպանալ,
տրպագոյն
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. սլավ.
drobiti «մանրել»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 439
ՏՐՈՓԵԼ
(տորոփել, տրփալ)
«դոփել, տրոփել»
Ծագումն անհայտ է
Բաղադրություններ եւ ածանցյալներ
տրոփիւն,
տրոփական,
տրոփումն,
թագատրոփ,
ծանրատրոփ,
սրտատ(ո)րոփ,
ոտնատ(ո)րոփ
ՏՐՈՔԻԼՈՍ
(-իղոս)
«մի թռչուն»
Փոխառություն
Աղբյուր՝ հուն. τροχίλος
Մատենագիտություն
H. AG 385;
Աճ. ՀԱԲ 439
ՏՐՎԱՆ
«մոլլայի առաւօտեան աղօթք»
(կրոն.)
Փոխառություն
Աղբյուր՝ քրդ. devran
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 439
ՏՐՏՈՒՄ
«տրտում, տխուր»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *drem-
«քնել»
(անմիջական նախաձեւ՝ *drom-)
կրկնաւոր կազմութիւն
կրկնաւոր կազմութիւն *drom- «քնել» նախահիմքից
Բաղադրություններ եւ ածանցյալներ
տրտմիլ,
տրտմագին,
տրտմակից,
անտրտում,
նորտրտմաթախիծ,
տրտմալար
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։