Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
Արդյունք՝ 11298 բառահոդված (շտեմարանում ընդհանուր՝ 11298) · Էջ 1011 / 1130
Արտահանման համար ընտրեք որեւէ զտիչ (լեզու, ծագում, կասկածելիություն կամ բառ)
Էջ 733, սյունակ 1 Էջ 733
ՏՈՐՄ II «?»
Ծագումն անհայտ է
Անստույգ բառ
Բաղադրություններ եւ ածանցյալներ
տորմակերպ
Էջ 733, սյունակ 1 Էջ 733
ՏՈՐՈՄԻԼ (սխալմամբ՝ պորոմիլ) «(հիվանդությունից) ուռչել»
Ծագումն անհայտ է
Էջ 733, սյունակ 1 Էջ 733
ՏՈՐՈՆ (տորոն, տորուն, տուրուն, տոնիհր) «տորոն (ներկաբույս)»
Ծագումն անհայտ է
Էջ 733, սյունակ 1 Էջ 733
Տ(Ո)ՐՈՄԵԼ (տորորել) «տորորել, ճմռել»
Ստուգաբանություն
հ.-ե. արմատ՝ *der- «քերթել, ճեղքել, պատռել»
հ.-ե. արմատ՝ *ter- «պտտելով տրորել, շփել» իրանական միջնորդությամբ
Իմաստային առումով քիչ հավանական է բխեցումը հնդեւրոպական *der- արմատից, որից հայ. տոռ «կոշտուկ» եւ տեռ «շղարշ»։ Բավարար հիմնավորում չունի նաեւ միջնորդական (իրանական միջնորդությամբ) բխեցումը *ter- բառից։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
տրոսանք, տորոսանք, տրոր, տրորել
Տե՛ս նաեւ
Էջ 734, սյունակ 1 Էջ 734
ՏՈՐՏ «մրուր, դիրտ»
Փոխառություն
Աղբյուր՝ պ. durd
Բաղադրություններ եւ ածանցյալներ
տորտնուկ
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 423
Էջ 734, սյունակ 1 Էջ 734
ՏՈՐՐ «ճյուղ, խաղողի որթի թեւ»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *der- «քերթել, ճեղքել» ձայնդարձային տարբերակ
տարր բառի ձայնդարձային տարբերակը
Բաղադրություններ եւ ածանցյալներ
տորրել, տորրանոց, կարծրատորր
Էջ 734, սյունակ 1 Էջ 734
ՏՈՒԱԼԱՅ «մի բույս»
Ծագումն անհայտ է
Էջ 734, սյունակ 1 Էջ 734
ՏՈՒԱՂՈՒՔ «մի դեղանյութ»
Ծագումն անհայտ է
Էջ 734, սյունակ 1 Էջ 734
ՏՈՒԱՅՏԵԼ «տառապել»
Ծագումն անհայտ է
հ.-ե. արմատ՝ *dāu-/du- «այրել, տանջել»
Կապ ունի՞ հնդեւրոպական *dāu-/du- «այրել, տանջել» արմատի հետ։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
տուայտանք, տուայտութիւն
Էջ 734, սյունակ 1 Էջ 734
ՏՈՒԱՅՐ (տուառ, տըվար) «վարձանք, ամուսնու նվեր կնոջը»
Փոխառություն
Աղբյուր՝ հ. ֆրանս. douaire
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 424